Բրազիլիան ցկցկում է եւ ցնցում. դիմակահանդեսն ընթացքի մեջ է /վիդեո/
Արդեն 2-րդ օրն է, ինչ Բրազիլիայի Ռիո-դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է ամենամյա դիմակահանդեսը: Նախօրեին սամբայի խոշորագույն դպրոցները ցույց տվեցին իրենց վարպետությունը` հատուկ դիմակահանդեսի համար պատրաստված Sambódromo Marquês de Sapuca կոչվող պարահրապարակում:
Սամբայի լավագույն դպրոցների պարողներն ու պարուհիները այսօր փակել են դիմակահանդեսի այդ փուլը: Այս գիշեր իրենց պարով կներկայանան սամբայի կրտսեր դպրոցները, որոնց թվում` Unidos da Tijuca samba school-ը, Grande Rio samba school-ը, Mangueira samba school-ը եւ Salgueiro-ն: Այս կերպ սամբայի կրտսեր դպրոցները փորձում են որակավորում ստանալ, որպեսզի հաջորդ տարի հնարավորություն ունենան կատարել դիմակահանդեսի բացումը:
Դիմակահանդեսի առանձին մասեր են տեղի ունենում նաեւ Ռիոյի տարբեր հատվածներում` զբոսաշրջիկների սիրելի վայրերում, Կոպակաբանա եւ Իպանեմա լողափերում: Փետրվարի 21-ի գիշերը նախատեսված է նաեւ աշխարհի ամենապայծառ տրանս-շքերթը, որը միշտ տեղի է ունենում դիմակահանդեսի շրջանակներում եւ սովորաբար հեռարձակվում է ողջ երկրում: