Աստղային ոչ հավասար ամուսնություններ. երբ կինը մեծ է ամուսնուց /ֆոտո/
Ասում են` կին-գեներալ դառնալու համար անհրաժեշտ է սպայի հետ ամուսնանալ: Աստղային կանայք կան, սակայն, ովքե՞ր ինքնուրույն “գեներալ” դառնալուց հետո չեն կորցրել հետաքրքրությունը երիտասարդ “զինվորիկների” հանդեպ:
Ալլա Պուգաչովա-Մաքսիմ Գալկին
Այս զույգն արդեն տասը տարի է` միասին է: Սակայն նրանց հարաբերությունները մինչ օրս հետաքրքրում են հանրությանը: Չէ՞ որ նրանց միջև տարիքային տարբերությունը կազմում է 27 տարի: Նրանց անկեղծ սիրուն քչերն են հավատում, սակայն Գալկինն ու Պուգաչովան ուշադրություն չեն դարձնում կողմնակի խոսակցություններին, ավելին` նրանք 2011 թվականին պաշտոնապես ամուսիններ դարձան:
Մադոննա
Ամուսնու` Գայ Ռիչչիի հետ ապահարզանից հետո (ով, ի դեպ, իրենից փոքր էր 10 տարով) արևմտյան փոփ-բեմի թագուհի Մադոննան ավելի է ակտիվացել: Նախ նա հանդիպում էր բրազիլացի մոդել Խեսուս Լուսի հետ, ով երգչուհուց փոքր էր 29 տարով: Իսկ այժմ Մադոննայի կողքին պարող Բրախիմ Զաիբատն է, ով կրկին փոքր է Մադոննայից 29 տարով:
Ջենիֆեր Լոպես
42-ամյա Ջենիֆեր Լոպեսի մոտ ամուսնալուծությունից հետո երիտասարդների հանդեպ հետաքրքրություն է առաջացել: Ներկայոմս Ջեյ Լոն 24-ամյա պարողի հետ է` Կասպեր անունով: Ասում են, երգչուհին երիտասարդ սիրեկանին օրը 10 000 դոլար է տալիս` առօրյա ծախսերի համար:
Ջոան Քոլինզ
Ջոան Քոլինզն արդեն 79 տարկան է, բայց հրաշալի տեսք ունի: Եվ այդ ամենը շնորհիվ նրա 47 ամյա ամուսնու` Պերսի Գիպսոնի: Նրանք 10 տարի է` ամուսնացած են, և զույգին տարիքային տարբերությունն ընդհանրապես չի անհանգստացնում: