Աշխատանք գտնելու լավագույն միջոցը. ուղեղի “վաճառք”
Լոնդոնցի գովազդային գործակալներ Ուիլյամ Բերնհարդթը եւ Մեթյու Միֆսուդը որոշել են աշխատանք գտնել` “eBay” ինտերնետ-խանութում վաճառքի հանելով իրենց “ուղեղները”: Այդ մասին տեղեկացնում է “Brains unLtd” կայքը, որն ստեղծվել է նախագծին աջակցելու համար:
“Ուղեղները” վաճառքի կհանվեն փետրվարի 24-ին: Սկզբնական գինը 1 ֆունտ ստեռլինգ է: Լոտը դնելու ժամն սկսվում է առավոտյան 10.00-ից: Աճուրդից դուրս “ուղեղը” գնելը հնարավոր է 28 հազար ֆունտով:
Այս կերպ Բերնհարդթը եւ Միֆսուդը հույս ունեն գրավել ստեղծագործ տնօրենների, գովազդային գործակալների եւ անհատական հաճախորդների ուշադրությունը, որոնց նրանք խոստանում են տրամադրել “պարգեւի արժանի գաղափարներ”:
“Ուղեղները” կարող են վաճառվել նաեւ մաս առ մաս: Հնարամիտ տղաները համաձայն են վաճառել իրենց ուղեղի այն մասը, որը պատասխանատու է “Adobe” ծրագրի, լուսանկարների հիմքի, ֆրանսերեն լեզվի իմացության, երաժշտական տաղանդի եւ նկարչական ունակությունների համար: Բացի այդ, կայքում կա նաեւ առանձին բաժին` “Զոմբիների համար”, որտեղ կարելի է գնել ուղեղի տեսքով տարբեր տեսակի հրուշակեղեն:
Տղաները նախկինում աշխատել են “VCCP” գովազդային գործակալությունում: Նրանք համագործակցել են այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են “Suzuki”-ն եւ “easyJet”-ը: