27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանացի չինովնիկը գողացել է 5 հազար գիրք

Գերմանիայում ձերբակալել են Գեսսեն ֆեդերալ շրջանի գիտության եւ մշակույթի նախարարության 45-ամյա չինովնիկին, որը ողջ Գերմանիայի գրադարաններից գողացել է 5 հազար գիտական գրքեր:

Ոստիկանությունը նրան ձերբակալել է հերթական գողության ժամանակ, երբ նա բադարոլզենյան դղյակի գրադարանից փորձել է հանել 53 գիրք` տեղավորելով դրանք պայուսակներում եւ վերնահագուստի գրպաններում: Ոստիկանները չինովնիկի տունը զննել են` հուսալով գտնել մյուս 31 գրքերը, որոնք անհետացել են դղյակի գրադարանից: Արդյունքում` նրանք գտել են տարբեր գիտական թեմաներով գրեթե 5 հազար գիրք:

Առաջին հերթին չինովնիկին հետաքրքրել են հանքաբանության, գեոֆիզիկայի եւ բնագիտությանը վերաբերող գրքերը, որոցից մի քանիսը բավականին թանկարժեք են եղել: Նախնական հաշվարկներով` նրա հավաքած գրքերը միասին մի քանի միլիոն եվրո արժեք ունեն:

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Չինովնիկին բացահայտելը դժվար չի եղել: Նա օգտվել է առիթից, քանի որ գրադարանների աշխատակիցները վստահել են իրեն եւ թույլատրել ազատ “երթեւեկել” սրահներով եւ գրքեր վերցնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ