Բրիթնի Սփիրսի հարսանիքը չի կայացել
Բրիթնի Սփիրսի և Ջեյսոն Տրևիկի հարսանեկան արարողությունը նախատեսված էր փետրվարի 14-ին, սակայն այն այդպես էլ չի կայացել:
Արդեն քանի օր է անցել, սակայն հարսանիքի մասին որևէ ինֆորմացիա չկա: Իհարկե, ամեն ինչ կարող էր գաղտնի եղած լինել, բայց ոչ այդ աստիճանի: Գոնե մեկ աստղային զույգ գոնե թեթև կակնարկեր այդ մասին: Բացի դա, հենց ինքը` Բրիթնին, ուզում էր, որ դա հիշվող իրադարձություն լինի: Երգչուհին այն կանանցից չէ, որոնք սիրում են ամեն ինչ գաղտնի պահել:
Բացի այդ, լուրեր են տարածվել, որ փետրվարի 14-ին Բրիթնին ներկա է եղել բարեգործական համերգի, ինչից հետո ամբողջ երեկոն անց է կացրել որդիների հետ:
Այնպես որ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Սփիրսի հարսանիքը չի կայացել: