Ֆեմինիստուհիները մերկացել են “Վերսաչեի” հերթական հավաքածուի ցուցադրության ժամանակ /ֆոտո/
“FEMEN” շարժման մասնակիցները Միլանում` “Վերսաչեի” հերթական հավաքածուի ցուցադրության ժամանակ, բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ անորեկսիայի: Երեք կիսամերկ աղջիկներ ձեռքներին պաստառներ են ունեցել, որոնց վրա գրված է եղել` “Մոդան ֆաշիզմ է”, “Ոչ անորեկսիային” և այլն:
Աղջիկները մերկացել են, ցուցադրել իրենց մարմինները եւ պահանջել մոդելների հետ չվարվել ապրանքի նման: Սակայն նրանց չի հաջողվել “հարամ անել” Վերսաչեի ցուցադրությունը:
Ոստիկաններն էլ բացառիկ համբերատարություն են ցուցաբերել, ոչ մի կերպ չեն խանգարել ֆեմինիստուհիների ակցիային: