04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջոնի Դեփը զարմանալի հավաքածու ունի

48-ամյա դերասան Ջոնի Դեփն ունի մեծ քանակությամբ նկարների, հազվագյուտ գրքերի եւ ձեռագրերի հավաքածու  Անգլիայում գտնվող իր տանը: Հավաքածուի նմուշներից 3-ը  “Rolling Stones” խմբի կիթառահար Կիտ Ռիչարդսի նկարներն են, որոնք հենց ինքն է նկարել: Հավաքածուից մի գիրք Ջոնին նվիրել է ռեժիսոր Փիթըր Ռոբինսոնին:

Ռեժիսորը զարմացել է, թե ինչպես է Ջոնիին հաջողվել հավաքել այդ ամենը, երբ  Դեփը  իրեն է ցույց տվել “Չարի ծաղիկները” բանաստեղծությունների հավաքածուի առաջին հրատարակությունը` հեղինակ Բոդլերի ստորագրությամբ: Ջոնիի եւ Կիտ Ռիչարդսի ընկերությունն արդեն երկար տարիներ է շարունակվում:

67-ամյա երաժիշտը “Կարիբյան ծովի ծովահենները” ֆիլմում նրա հոր դերն է մարմնավորել: Բացի նկարներից եւ ձեռագրերից, Ջոնին իր տանը  հավաքում է գլխարկներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ