18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկսեռ լինելը դեպրեսիաների պատճառ է դառնում

Ըստ վերջին ուսումնասիրությունների` երկսեռ աղջիկները ավելի հաճախ են դեպրեսիվ, սթրեսային վիճակում հայտնվում, խմում, քան  երկսեռ տղաները:

Զանազան սեքսուալ նախըտրությունները կարող են ոչ միայն հաճույք պատճառել, այլ նաեւ դեպրեսիաների պատճառ դառնալ: ԱՄՆ-ում անցկացրած սոցհարցումը ցույց է տվել, որ երկսեռ աղջիներն ավելի շատ են տառապում իրենց սեռական կողմնորոշման պատճառով, նրանց շատ են քննադատում, նրանք շատ են խմում եւ ծխում:

Գիտնականները հասկացել են հարցումների արդյունքում, որ երկսեռ մարդկանց դեմ շատ նախապաշարմունքներ են գործում: Նրանց վրա ճնշում են գործադրում, որի արդյունքում  նրանք կատարում են նման ընտրություն, քանի որ մարդ մեկ անգամ է ընտրում իր սեռական կողմնորոշումը եւ չի  փոխում այն: Այս առումով երկսեռ լինելը չի հասկացվում եւ քննադատվում է:

Ինչպես պարզվել է, երկսեռ աղջիկները դժվարությամբ են հաղթահարում կամ չեն հաղթահարում դեպրեսիաները, իսկ ահա երկսեռ տղաները ժամանակի ընթացքում հաշտվում են այդ ամենի հետ եւ ազատվում սթրեսից: Ընդ որում` ավանդական կողմնորոշմամբ աղջիկները եւ լեզբուհիները չեն ունենում այնպիսի խնդիրներ, ինչպիսին երկսեռ աղջիկները:

Հետազոտողները չգիտեն` ինչն է դրա պատճառը: Հնարավոր է, որ դեպրեսիաների պատճառն այն է, որ երկսեռ կանայք աջակցություն չեն ստանում շրջապատող մարդկանցից` ի տարբերություն երկսեռ տղաների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ