04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուիթնի Հյուսթոնին սպանե՞լ են

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան գործով զբաղվող քննիչին են դիմել ինչ-որ մարդիկ, որոնք ներկայացել են որպես նրա բարեկամներ, եւ հայտարարել, որ Հյուսթոնին ամենայն հավանականությամբ  սպանել են, տեղեկացնում է “TMZ”-ը:

Քննիչը պատմել է, որ իր մոտ հաճախակի նման մարդիկ են դիմում, որոնք ներակայանում են կամ որպես Հյուսթոնի, կամ նրա նախկին ամուսին Բոբի Բրաունի բարեկամներ: Նրանք պնդում են, որ երգչուհու մահը բռնությամբ է տեղի ունեցել:

Քննիչին զանգահարողներից մեկն էլ երգչուհու մահվան մեջ մեղադրել է հենց նրա հարազատներին, սակայն որեւէ խելամիտ հաստատում չի կարողացել տալ:

Քննիչներն ասում են, որ համոզված չեն, թե շարունակ հայտնվող մարդիկ գոնե որեւէ կապ ունեն երգչուհու հետ: Բացի այդ, առայժմ որեւէ իմաստ չկա ենթադրելու, որ Հյուսթոնի մահը կապ ունի արտաքին գործոնների հետ, եւ ինչ-որ մեկի չար մտադրությունն է եղել:

Հյուսթոնի մահվան հետքննությունը դեռ շարունակվում է: Մահվան պատճառը պաշտոնապես կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ հետաքննությունն ստանա տոկսիկոլոգիական փորձաքննության պատասխանները:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացավ փերվարի 11-ին` 48 տարեկանում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ