Ի՞նչ է բուժում սեքսը
Սեքսը, բացի հաճելի լինելուց, չափազանց օգտակար է մարմնի և հոգու համար: Սեռահարաբերությունների արդյունքում մարդու ուղեղն սկսում է ավելի լավ աշխատել, արյան մեջ ադրենալինն է բարձրանում, մենք դառնում ենք խելացի: Իսկ ի՞նչ է տալիս սեքսը մարդու առողջական համակարգին:
Առողջ եղեք.
Բժիշկները մեզ հավատացնում են, որ սեքսը ոչ միայն հաճույքի համար է պետք: Այն շատ օգտակար է առողջության համար: Իսկ կոնկրետ ինչո՞վ: Սեքսի շնորհիվ “երջանկության հորմոնները” շատանում են, կլիմաքսը հետաձգվում է անհայտ ժամանակով, կնճիռները հարթվում են: Բացի դա, սեքսը կանխարգելում է դիաբետը: Սակայն սեքսի առողջական հատկանիշներն այսքանով չեն սահմանափակվում: Մամոլոգները հետաքրքիր եզրակցության են եկել` մաստոպատիա ունեցող կանանց մեծ մասը ակտիվ սեռական կյանք չի վարում:
Հաճախ եք դժգոհում գլխացավերից և հրաժարվում սեքսի՞ց դրա հետևանքով: Շատ իզուր, որակյալ սեքսից հետո գլխացավն անցնում է: Մարդիկ, որոնք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, ավելի քիչ են հակված դեպրեսիաների: Սեքսը լավ տրամադրության գրավականն է: Բացի այդ, սեքսն ամրապնդում է իմունային համակարգը, և նույնիսկ գրիպի ամենաուժեղ համաճարակի ժամանակ սեքսով զբաղվողների վարակվելու հավանականությունը երկու անգամ պակաս է լինում: Չի կարելի մոռանալ նաեւ, որ սեքսը հաճախ կանխարգելում է կրծքի ուռուցքը:
Հաճախակի սեքսը երկու անգամ նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը: Եվ վերջապես, սեքսը լավացնում է արյան շրջանառությունը, մաքրում արյունը թունավոր նյութերից:
Սեքսը` դիետայի փոխարեն.
Դիետոլոգները հաշվել են, թե որքան կալորիա ենք մենք կորցնում սեքսի ժամանակ: Օրգազմի ժամանակ կանայք միանգամից կորցնում են 112 կկալ: Հագուստի հանելու ժամանակ կորցնում եք 10-80 կկալ: Պահպանակ հագնելիս կորցնում եք 6 կկալ, իսկ եթե այն բերանով եք հագցնում` ամբողջ 350 կկալ:
Սեքսի դասական դիրքից կորցնում եք 8 կալորիա, իսկ ահա “շնային” դիրքից` 326: Երբ կանայք վերևից են լինում, կորցնում են ամբողջ 510 կկալ:
Այդ պատճառով եթե դուք չեք կարողանում դիետա պահել կամ գնալ մարզադահլիճներ, պարզապես զբաղվեք սեքսով և հաճելիորեն նիհարեք: