“Սառը պատերազմ”` հայտնի ֆուտբոլիստի մոր եւ սիրելիի միջեւ
Պապարացիները կասկածում են, որ Իրինա Շեյկը վիճել է սկեսրոջ հետ: Լրագրողների ուշադրությունը գրավել է հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մոր եւ սուպերմոդել Իրինա Շեյկի պահվածքը Մադրիդում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Նկատելի է եղել, որ կանայք վիճել են:
Նրանք երկուսն էլ եկել են սիրելի տղամարդուն աջակցելու, սակայն նստել են միմյանցից բավականին հեռու, չնայած ազատ տեղեր եղել են: Նրանք կարծես հատուկ ցանկացել են մարդկանց ցույց տալ, որ չեն խոսում միմյանց հետ:
Ռոնալդուի փոքրիկ տղան հավանաբար “կիսվել է” տատիկի եւ խորթ մոր միջեւ` մի կնոջ մոտից մյուսի մոտ վազելով, իսկ նրանք շարունակել են “սառը պատերազմը”:
Ռոնալդուն չի մեկնաբանում մոր եւ սիրելիի միջեւ հարաբերությունները, իսկ նրա որդու եւ Իրինայի հարաբերությունների մասին խոսք անգամ չկա, նրանք հիանալի հարաբերությունների մեջ են: Ֆուտբոլիստը երեխա ունենալու համար դիմել է փոխնակ մոր օգնությանը, իսկ Իրինան հասկացել եւ աջակցել է նրան: Սիրահար զույգի հարսանիքը տեղի կունենա Եվրոպայի 2012-ի առաջնությունից հետո: