18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս են նշում մարտի 8-ը Եվրոպայում

Եվրոպական տարբեր ազգեր տարբեր մոտեցումներ ունեն Կանանց միջազգային օրվան:

Ֆրանսիայում այս տոնը նշում են միայն ձախ կուսակցականները եւ կոմունիստները: Ֆրանսիացի տղամարդիկ իրենց անսահման հարգանքն ու սերը փխրուն եւ գեղեցիկ ֆրանսուհիների հանդեպ ավելի շատ արտահայտում են մայիսին` Մայրերի տոնին: Իսկ ահա մարտի 8-ին անց են կացվում զանազան ցույցեր, սեմինարներ եւ կոնֆերանսներ` նվիրված կանանց իրավական հարցերին եւ գործունեությանը: Կանանց հարցերով զբաղվող շատ կազմակերպություններ այս օրը համարում են իրենց տոնը:

Իտալիայում տոնը նշում են, սակայն ոչ աշխատանքային օր չի հայտարարվում: Բայց դրա փոխարեն երեկոյան իտալուհիները կարող են ազատ “ներխուժել” ցանկացած ակումբ: Աղմկոտ եւ բարեկազմ իտալուհիները գերադասում են այս տոնը նշել կանանց շրջապատում` հավաքվելով խմբերով եւ այցելելով սրճարան կամ բար:

Լեհերը բավականին տխուր են նշում Կանանց տոնը: Թեեւ նրանք պարտադիր կերպով շնորհավորում են իրենց կանանց, սակայն դրանից հետո հրաժեշտ են տալիս եւ գնում աշխատանքի:

Գերմանիայում եւս մեծ շուքով չի նշվում տոնը: Տոնական միջոցառումներ այստեղ չեք տեսնի, դե իսկ ոչ աշխատանքային օրվա մասին խոսք անգամ լինել չի կարող: Մինչ երկրի` 2 մասերի բաժանումը տոնը նշվում էր միայն արեւելյան մասում, արեւմտյան մասի տղամարդիկ նույնիսկ տեղյակ էլ չէին դրա մասին: Սակայն երկրի վերամիավորումից հետո մարտի 8-ը մեծ տարածում ստացավ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ