Կիմ Չեն Իրը մահից հետո էլ հանգիստ չի տալիս անգլիացուն
Լոնդոնի հյուրանոցներից մեկի քառասուներեքամյա աշխատակից Ուիլյամ Չոնը դժգոհում է, որ իր արտաքին նմանությունը Կիմ Չեն Իրի հետ խանգարում է իր անձնական կյանքը դասավորելուն:
“Ես ազատ եմ, երեխաներ չունեմ, շատ եմ ցանկանում ծանոթանալ մեկի հետ, հարաբերություններ ստեղծել, բայց այն փաստը, որ ես նման եմ Կիմ Չեն Իրին, երեւի հասկանում եք, որ խանգարում է”,-անկեղծացել է Ուիլյամը:
Սակայն, շնորհիվ այդ ապշեցնող նմանությանը հյուսիսկորեական առաջնորդի հետ` նրանք նույնիսկ հասակով են նման` 160 սմ, բրիտանացին նաեւ շահել է: Նա նկարահանվել է մի քանի գովազդային հոլովակներում:
Այն բանից հետո, երբ 2011-ի դեկտեմբերին Կիմ Չեն Իրը մահացավ, Չոնը հույս է ունեցել, թե իր բախտն արդեն կբերի կանանց հարցում: Սակայն Չոնը հավաստիացնում է, որ իր իրավիճակը նույնն է: