27 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2022
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2022

«Շատ հաճելի գործընթաց է սկսվել». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին

Alen

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար։   «Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի ընդդիմադիր […]

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը ցույց է տալիս՝ որքան է դրանում ընդգծված ներքաղաքական բաղադրիչը». Տիգրան Աբրահամյան

Tigran (1)

Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:   Որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ՝ նշված է, որ վարժանքների անցկացումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությամբ: «Անվտանգություն. եռամսյա […]

ՊՆ փոխնախարար. Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ

5.thumb

Մեր սահմանը փոխվել է, հաշվի առեք, որ ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, այսօր լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Վայոց ձորում հրադադարի խախտումների մասին։ «Չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ։ Շաբաթներ են եղել, որ ամեն օր են կրակոցներ հնչել», – նշեց նա։

Կեղծ հաղորդագրություն է տարածվում. որևէ տվյալ մի՛ փոխանցեք, արգելափակեք

dgj.thumb

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, նման կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»։ Այս թեմային է անդրադարձել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ գրելով. «Սա լավ բան չէ։ Արգելափակեք ու վերջ»։

«Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի միջազգային ճանաչման»․ Շարմազանով

Sharmazanov

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:   Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային […]

Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը

upload_2022_05_22t133942z_324184977_rc2bcu91oiya_rtrmadp_3_health_monkeypox_pic_32ratio_900x600_900x600_86142.thumb

Ռուսաստանում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է քաղաքացու մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել են հետազոտության։ Համապատասխան թեստերն ու […]

Արամ Թորոսյանը՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

f62cd2cdbb8114_62cd2cdbb815a.thumb

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: 1999-2009թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը: 2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում: 2011-2013թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան […]

Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը. Վահե Հովհաննիսյան

f62cd2cff937f3_62cd2cff93832.thumb

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված