24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 9, 2021

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է: Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական […]

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է

«facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի […]

Մեզ ընդհանրապես փոխհատուցում պետք չէ, տարեք մեր հողերի վրա՝ ապրենք․ Քաշաթաղի բնակիչներին խոստում են տվել

Մեզ ընդհանրապես փոխհատուցում պետք չէ, տարեք մեր հողերի վրա՝ ապրենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քաշաթաղի բնակիչ Փակահան համայնքի բնակիչ Տիգրան Օհանջանյանը։ «Ասում են՝ արի Ստեփանակերտ, բայց այդքանով, որ հավաքվեն, որտե՞ղ տուն կառուցեն։ Այնտեղ ոչ թե գյուղացուն հանձնել էին հողին, այլ հողը ընտրել էր գյուղացուն, և բոլորը զբաղվում […]

«Եթե իրենք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ կա անցնելու, շնորհավորում եմ իրենց». Շարմազանովը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հանդիպումները արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ: Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հերթն էր: Թե այդ հանդիպումները ի՞նչ կարող են տալ, ձեւական բնո՞ւյթ են կրում, թե՞ իսկապես լուրջ համագործակցություն կարող է լինել այդ ուժերի հետ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չագուչի հեղափոխականը փորձում է ընտրություններից հետո չագուչի […]

Պարեկների մեքենաների եւ համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն. Դա չի բխում Սահմանադրությունից. Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նրան, որ նորաստեղծ Պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի […]

Մեղքի և դրան հետևող պատժի հասցեատերը ոչ այնքան անհատ-ղեկավարն է, որքան նրան ընտրած ժողովուրդը. Սենոր Հասրաթյան

Տխուր է այն երկրի ապագան, որին առաջնորդում է մեկը, ով ընդամենը երեք տարվա ընթացքում կործանման եզրին հասցրեց երեսուն տարվա ընթացքում ստեղծածը և, այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների արդյունքում նորից արժանանացավ սեփական ժողովրդի վստահությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատմությունը վկայում է, որ նման դեպքերում մեղավորը […]

Ձերբակալվել է Գորիսի Որոտան վարչական տարածքի ղեկավարը. tert.am

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը: «Այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,-ասաց նա:

Թրքահայաստան ` արդեն էդ ճղճղացող կնանիքին, որ տարել եք ՍԴ-ի մոտ, գոնե բացատրել եք ինչ է կատարվում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրքահայաստան ` արդեն էդ ճղճղացող կնանիքին, որ տարել եք ՍԴ-ի մոտ, գոնե բացատրել եք ինչ է կատարվում, եթե բացատրել եք, գոնե ընկալել են… Հա, թուրքերենի կարիք նրանք չեն ունենա, արդեն անիծում ու ճվճվում են թուրքերեն ու թրքահոտ… Եթե իրենք հայ են ուրեմն ես այլմոլորակային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի