16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2021

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է ՍԴ. Վահե Հակոբյան. tert.am

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» դաշինքի նախագահ Վահե Հակոբյանը։ Նա հայտնեց, որ վաղն այդ հարցով մամուլի ասուլիս կկայանա։

«Կսպասեմ, թե ոնց եք վայելելու այդքան սերնդի արյունը խմելուց հետո հազարավոր չամուսնացող աղջիկների «չարությունը» և ինչպե՞ս եք պատասխան տալու ձեր այս չարության համար»․ Սոֆյա Հովսեփյանը՝ ԲՏԱ նախարարի կնոջը

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՏԱ նախարարի կինը գրառում է արել, որտեղ օգտատերերից մեկը խոսում է Վանեցյանի պատճառով լիքը 18 տարեկան երեխաների զոհվելու մասին։ Բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը Վանեցյանին և երբեք չեմ թաքցրել այն, բայց մարդկանց անտեղի մեղադրելը չեմ ընդունում մասնավորապես նման ծանր հանցանքի մեջ ու խնդրել եմ ծանոթացնել ինձ այն ողջ մնացած […]

Չեմ ուզում ուժեղ լինել ու բոլորիդ սիրտ տալ, ուզում եմ գոռալ. Մարարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ինչպես եւ ասել էի՝ ես գնամ եւ փոխեմ ազգությունս, չեմ ուզում հայ լինել…վերջ․․․Իսկ դուք սալյուտ խփեք, դըփ-դըփ-հու․․ես ձեր բոլորի  տիրոջ․․․․․․․ Ափսոս չէր էս դրախտային Հայաստանը որի հողի վրա քայլել եք․․․   Չեմ ուզում ուժեղ լինել ու բոլորիդ սիրտ տալ, ուզում եմ գոռալ․․․»։

Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակն ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ»,- ասել է Պեսկովը:

ՔՊ-ից, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներից ովքեր կդառնան պատգամավորներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում ամփոփեց 2020թ․ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Ներկայացնում ենք, թե նշված ուժերի ներկայացուցիչներից ովքեր կդառնան պատգամավոր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն   1.Փաշինյան Նիկոլ Վովայի 2.Միրզոյան Արարատ […]

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է. Տիգրան Աթանեսյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարինա, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն, հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:  Նա ընդգծել է, որ, ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն:  «Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ […]

Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. ԱԻՊԾ

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն: Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

Բաքվում սկսվել է տասներեք հայ գերիների դատը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է տասներեք հայ գերիների քրեական գործով նախնական նիստը։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարությունն ընթանում է Եղիշե Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանուկի Ավագյանի, Գրիգոր Գեւորգի Գեւորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գեւորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գեւորգյանի, Վաղարշ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի