27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 29, 2021

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 59 մարդ, 5 մահ

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 728 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 59-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 156 910 (+265) մարդ, այս պահին բուժվում է 5984 (-211): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3834 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3069 (+2), իսկ այլ պատճառներով՝ 765 (+3): Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: […]

5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ […]

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը. Armeniasputnik

80-ականների կեսերին երևանյան շատ բնակարանների պատուհանների կողքին «Բաքու» օդորակիչներ էին երևում, և դա ոչ մեկին չէր զարմացնում․ ուրիշ ոչինչ չէր վաճառվում։ 90-ականների սկզբին «Известия» թերթի խմբագրություն մարտկոց բերեցին և այ դրանից անհնար էր չզարմանալ։ Խոցված տանկի մարտկոց էր։ Իսկ տանկն ադրբեջանական էր։ Նախ այն մասին, թե տան մեջ տանկի մարտկոցն ում էր պետք։ Պետք էր, […]

«Թե կարող են, թող հանեն»․ Մարությանը դիստանցավորվում է Փաշինյանից․ Ժողովուրդ

օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքն ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում […]

Կարագի գինը Հայաստանում ավելի թանկ է, քան միջազգային շուկայում։ Ինչո՞ւ․ Ժողովուրդ

Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: Օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով: Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային […]

Ռոբերտ Քոչարյանը տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից. Սերժ Սարգսյանը կոշտ է դրել հարցը․ Հրապարակ

Նախօրեին երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։ Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռեւս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին տված հարցազրույցում քանիցս հայտարարել […]

Հայաստանն ապրում է տոտալ ճգնաժամ։ Ականը կպայթի առաջին իսկ կայծի դեպքում․ 168 Ժամ

Ամեն օր մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ իշխանությունը ամենատարբեր կոմպրոմատների, շանտաժի միջոցով փորձում է իր թիմակիցներին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, վերահսկելի պահել, կանխել նրանց հեռացումը։ Այսինքն՝ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը կորցրել է հեղինակությունը անգամ սեփական թիմակիցների շրջանում և ստիպված է դիմել ծայրահեղ մեթոդների։ Իսկ իշխանությունն առանց հեղինակության՝ վերածվում է ընդամենը պարտադրանքի ֆորմալ լծակների […]

ԱԱԾ-ն բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել /Տեսանյութ/

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված