20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 25, 2020

Լայվ են մտնում, պատմում են՝ ոնց կարելի ա տնից դուրս չգալ, հասկացանք, բա ո՞նց ապրեն․ կառավարությունը ոչինչ չի ասում․ Մարուքյան

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ արտակարգ դրության պայմաններում մեկ շաբաթ մարդկանց տեղաշարժի խստացումները բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները իշխանությունները չեն տվել։ Մասնավորապես, Մարուքյանը պնդում է, որ չկա հստակ տեղեկություն, թե ինչպես են այս ժամանակահատվածում ապրելու օրավարձով վարձատրվող անձինք։ «Աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց […]

Հայաստանում բժշկական դիմակի արտադրություն է սկսվել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության բժշկական դիմակի լուսանկար է հրապարակել։ Փաշինյանը լուսանկարը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ լուսանկարին կից կատարելով «Made in Armenia» գրառումը։

«Անդրանիկ Մարգարյանի գաղափարները չեն մահացել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 13 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը եւ Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց: 1960-ականերին, երբ անկախության մասին […]

Միքայել Մելքումյանի հրատապ կոչ՝ կառավարությանը

Մեր տասնյակ հազարավոր այն քաղաքացիները, որոնք որևէ հիմնարկում գրանցված չեն և որևէ նպաստի ծրագրում չենգրավված չեն, սակայն ամեն օր գալիս են Երևան և գումար աշխատում, հիմա կանգնել են փաստի առաջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Այդ մարդկանց պետք է արագ նույնականացել, որովհետև նրանք չեն կարողանում այժմ իրենց օրվա […]

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ), տեղեկացնում է ԿԲ հասարակայնության […]

Պարետի նոր որոշումը. Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ թույլատրվում է նաև թերթերի տպագրությունն ու հրատարակությունը։ […]

Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը

Մարտի 25-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 399 191 դեպք, վիրուսից մահացել է 18 149 մարդ, ապաքինվել է ավելի քան 101 հազարը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Ինչպես նշվում է, մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 43 591-ով, մահացությունն ավելացել է 2 058-ով:

Հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն. Էդիկ Բաղդասարյան

Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ընտրությունների անցկացման պատասխանատվությունը միայն Բակո Սահակյանի վրա չէ, Արցախի Ազգային ժողովը գոնե մի անգամ պետք է համարձակվի ինքնուրույն որոշում կայացնի, նախագահի բոլոր […]

Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մուրադյան

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի