25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2020

Կորոնավիրուսը՝ կառավարության խոստումները հեռու տշելու առիթ․ Գևորգ Պետրոսյան

Կորոնավիրուսը փրկում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Դե, ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»: Տնտեսական հեղափոխության ու մարդկանց կյանքը բարելավելու՝ դեռեւս չիրականացված խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է: Կառավարությունը յոթ երգ է երգում, յոթն էլ հայտնի վիրուսի մասին: Դե […]

Կալանավորներին որոշ բացառություններով պետք է ազատ արձակել․ Հրանտ Բագրատյան

Կորոնավիրուսը շատ արագ առաջադիմում է և վտանգ կա, որ ՀՀ-ում այն կարող համաճարակի վերածվել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են», գրել […]

Ամսական՝ 315.000 $ պարգևավճար՝ տոտալ անհաջողությունների համար․ Yerkir.am

Yerkir.am–ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 01.10.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:  Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված 14 ամսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը շուրջ 1.782 աշխատակիցների համար կազմել է 2.102.213.050 ՀՀ դրամ (շուրջ […]

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի մոտ վիրուս չի հայտնաբերվել․ մարզպետ

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի հանձնած թեստերի պատասխանները մերժել են կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը: «Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին […]

Իշխանության հանցավոր անգործության հետևանքները․ 168.am

«Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հասարակության շրջանում կրկին ակտիվացել են խուճապային տրամադրությունները։ Որքան իշխանության բոլոր ներկայացուցիչները, առանձին-առանձին և միասին վերցրած, կոչ են անում խուճապի չմատնվել, այնքան քաղաքացիների մոտ խուճապն ավելանում է։ Բայց մեղադրել քաղաքացիներին այդ հարցում առնվազն ազնիվ չի լինի, քանի որ մարդկանց շրջանում միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն գերակշռում է այն տեսակետը, որ պետությունն […]

Իշխանությունը չի կարելի տալ ամեն անպատասխանատու անմեղսունակի. Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «Այս երկրում ամեն կթվորուհի իրեն պետության ղեկավար էր պատկերացնում։ Դե հիմա պատասխանեք, թե քանի հոգի կա Հայաստանում, որը ընդունակ է ճգնաժամային իրավիճակում իրականացնել երկրի արդյունավետ կառավարումը, որպեսզի պետությունը չկանգնի տնտեսական ու ռազմական աղետի առաջ։ Հիմա հասկանում եք, թե ինչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ իշխանությունը ճամպրուկ չի, […]

Պողո՛ս, հանգիստ կզգա՞ս, որ պատերազմն էլ է Նիկոլդ «վերահսկում»․ Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պողո՛ս, կարող ա ուղեղումդ error 404 լինի էս ասածիցս, բայց պետք ա ասեմ… Պողո՛ս, դու տեսար ու տեսնում ես, թե ոնց ա Նիկոլդ ու իր թրաշամանուկների դրիմ թիմը գործում ճգնաժամային իրավիճակում, որպիսին կորոնավիրուսի պադեմիան է, չէ՞… Պողո՛ս, հլա մի հատ ինտիմ հարցի պատասխանի ինքդ քո մեջ. բա որ վաղը […]

Որ պատերազմ լինի, ո՞ւմ են որպես քավության նոխազ հրամցնելու․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «2008թ., մարտի 1։ Ժողովրդին հավաքել փողոցում, տանել կրակի բերան ու հետո ծլկել դեպքի վայրից՝ հետևում թողնելով 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ 2020թ., մարտի 13։ Ժողովրդին հավաքել փողոցներում, ատելության քարոզ անել՝ անտեսելով կորոնավիրուսի վտանգը և նպաստելով դրա տարածմանը։ Հետո ինքնամեկուսացվել Սևանում։ Մարդը չի փոխվում։ Երբեք չի փոխվում։ Անկախ կարգավիճակից։ Հ․Գ․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի