26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 6, 2020

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների […]

«Բավական է հայրենիքի ներսում իրար ուտենք, հիշենք, թշնամին նենգ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ իշխանությունները զբաղված են սև ու սպիտակի, այո ու ոչ-ի, դավաճան ու հերոսի բաժանելով հասարակությանը՝ թշնամին փորձում է դիվերսիոն գործողություններ իրականացնել։ Բավական է հայրենիքի ներսում իրար ուտենք, հիշենք, թշնամին նենգ է։ Ապրեն մեր զիված ուժերի սպաներն ու զինվորները՝ թշնամու դիվերսիան կանխելու համար»:  

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խսնակ Գևորգ Դերձյանը: «Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու […]

Պատգամավորների պարգևատրումներն աճել են 827 %-ով

Քաղաքական իշխանությունը շատ է սիրում համեմատություններ անել նախկինի հետ։ Այդպիսի մի համեմատություն էլ ես անեմ։ Ներկայացնում եմ 2018 եւ 2019 թվականներին ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների ստացած պարգեւատրումների, հավելավճարների եւ հավելումների չափերը։ Պատկերը, իմ համոզմամբ, շատ խոսուն է։ Այսպես. 1. Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով։ Հիշեցնեմ, որ պատգամավորների քանակը 2019-ին աճել է ընդամենը 26 […]

Վարչապետը ծծում-հանում է մարդկանց միջից արդարության զգացումը և տեղը ներարկում ատելություն իր էգոիստական հակումները բավարարելու համար

Թե բարդ է իմանալ՝ ինչ է նշանակում անկախ դատարան, և «Այո»-ով դատավորներին հեռացնելը ինչպես է ավերում իրավական պետությունը, ապա կարելի է քննարկել ավելի պարզ հասկացություններ, ինչպես, օրինակ, արդարությունը։ Թվում էր, թե հայ հասարակության մեջ արդարությունը որոշ արմատներ ունի, հայերից շատերը կասեն, որ առնվազն արդար չի որևէ խախտում չարած որևէ մեկին աշխատանքից հեռացնելը։ Ուրեմն նրանք, ովքեր […]

Հանցագործությունները մեր երկրում վերջին 2 տարիներին աննախադեպ աճել են

Բարի օր, սա Հայաստանում հանցագործությունների ընդհանուր քանակն է: Ինչպես տեսնում եք, հանցագործությունները մեր երկրում վերջին 2 տարիներին աննախադեպ աճել են: Այսպիսի խայտառակ ցուցանիշներ երբեք չեն եղել: Այս իշխանության պատճառով հպաաաարտ քաղաքացիներին ամեն օր թալանում, սպանում, բռնաբարում են… Այսօր ուղիղ եթերով կբացատրեմ, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը դարձել հանցագործության համար այսքան գրավիչ: Նարեկ Մալյան  

Առաջարկում եմ թափառող շներին ընտրելու և ընտրվելու իրավունք, իսկ հպարտ քաղաքացիներին՝ շներին կծելու իրավունք տալ

Առաջարկում եմ թափառող շներին ընտրելու և ընտրվելու իրավունք, իսկ հպարտ քաղաքացիներին՝ շներին կծելու իրավունք տալ, ինչի արդյունքում. ա. հետագա հանրաքվեներում «այո» և «ոչ» տարբերակներին կավելանա «հաֆ» տարբերակը. բ. ՀՀ ներկա և հետագա իշխանությունները կկարողանան զեկուցել ժողովրդագրական ձեռքբերումների մասին. գ. հպարտ քաղաքացիները և թափառող շները հնարավորություն կստանան փոխադարձաբար կարգավորել մեկը մյուսի պուպուլյացիան և վարքագիծը. դ. կներդրվի […]

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը. վիրավոր ունենք

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք` թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի […]

Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կինը մահացել է

Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը: Այս մասին Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը: Աղբյուրի համաձայն՝ մահացողը հայազգի Էլսիկ Մասիհն է: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի