20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2020

Ամսական 25.000 դոլար․ սփյուռքի հանձնակատարի պարգևատրումները

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 01.07.2019 թվականից մինչեւ 31.01.2020 թվականը (7 ամսվա ժամանակահատվածում): Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019 թ. հուլիսի […]

Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» փառատոնի մեկնարկը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից: Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։ Փառատոնի գլխավոր […]

Հիվանդանոցներում սահմանափակվել են տեսակցությունները. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները: «Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սամանափակման ուղղությամբ»,- գրել է Ալինա Նիկողոսյանը :  

Վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Թե ասա՝ քնեիր էլի գիշերը, ջանդ սատանա՞ էր մտել

Վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Թե ասա՝ քնեիր էլի գիշերը, ջանդ սատանա՞ էր մտել։ Ոնց որ բայղուշ լինի։ Դե արի ու ժողովրդին համոզի, որ աշխարհի վերջը չի, պետք չի էտ խանութները սրբել, տուն տանել։ Մասամբ Շարայի իր ախորժակով, մասամբ էլ մարդկանց անիմաստ վախեցնելով տնաքանդը էսա պարենային ճգնաժամ էլ կառաջացնի։ Էլ չեմ ասում, որ Ծաղկաձորը Չեռնոբիլ է […]

Մի «դուխով» անմեղսունակի պատմություն. «կոռոլավիրուսը» և Փաշինյանը

Երեկ մի շատ խորհրդանշական պատմության մեջ ընկա։ Նման բաների մասին գրելն իմ ոճը չէ, բայց սա քաղաքագիտական, հոգեբանական, սոցիոլոգիական ու «կենդանաբանական» նշանակություն ունի, հետևաբար՝ արժանի է հրապարակման։ Մեր բակում մի տարիքով մարդ կա։ Նիկոլական է։ Գրեթե միշտ բակում պարապ–սարապ ման է գալիս՝ «դուխով» գրությամբ գլխարկը գլխին։ Տեսակով վախկոտ է և «սութի» կրթված։ Իր կարծիքով՝ հասկանում […]

ՊՆ-ում կորոնավիրուսի հարցով քննարկում է անցկացվել

Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԶՈւ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների եւ կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի, ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի եւ ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) […]

Երևան-Մոսկվա ինքնաթիռում մահացած ուղևոր է հայտնաբերվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանակավայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայն»-ը։ Ինչպես հաղորդվում է, մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Մահացած ուղևորի սեռը չի հաղորդվում։ Դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են։  

Ներանձնական աղոթքը մաքրում է մեզ վիրուսներից

Ներանձնական աղոթքը մաքրում է մեզ վիրուսներից, մարմնի անմաքրություններից, և առավելով, երբ պահեցողության հետ զուգընթաց է: Մաղթենք Հայոց աշխարհին և միմյանց՝ պահեցողություն և աղոթք: Իսկ եթե պահեցողություն չենք դրսևորում, ապա առավել հաճախադեպ աղոթենք: Տերը յուրաքանչյուրիս հետ, ըստ մեր հանձնառած խաչերի: Քաջ լինենք, Քրիստոսով: Մաքսիմ Ոսկանյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի