17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի «դուխով» անմեղսունակի պատմություն. «կոռոլավիրուսը» և Փաշինյանը

Երեկ մի շատ խորհրդանշական պատմության մեջ ընկա։ Նման բաների մասին գրելն իմ ոճը չէ, բայց սա քաղաքագիտական, հոգեբանական, սոցիոլոգիական ու «կենդանաբանական» նշանակություն ունի, հետևաբար՝ արժանի է հրապարակման։

Մեր բակում մի տարիքով մարդ կա։ Նիկոլական է։ Գրեթե միշտ բակում պարապ–սարապ ման է գալիս՝ «դուխով» գրությամբ գլխարկը գլխին։ Տեսակով վախկոտ է և «սութի» կրթված։ Իր կարծիքով՝ հասկանում է քաղաքականությունից ու ակտիվ հետևում գործընթացներին։

Հենց TV–ում հյուրընկալված եմ լինում, հաջորդ օրը տանից դուրս գալիս երբ հանդիպում եմ դրան սկզբում քծնում է, թե բա Թևանյան ջան (ինձանից մոտ 20 տարով մեծ է, բայց ազգանունով է ինձ դիմում, քանզի իր համար հեռուստատեսությամբ երևացողներին ամեն դեպքում պետք է ազգանունով դիմել), երեկ քեզ տելեվիզրով տեսա, հետո էլ, թե բա՝ ախր չարժե Փաշինյանին էդքան քննադատել, նոր են, կսովորեն, համ էլ՝ չեն թողնում, որ աշխատի։ Բողոքում է Փաշինյանի կադրերից, բայց գովում վարչապետին։

Ես, որպես կանոն, չեմ թողնում որևէ մեկին, որ «ականջս քշի» ո՛չ օֆ լայնում, ո՛չ օն լայնում, բայց մեր բակի նիկոլականի տարիքն ու դաստիարակությունս թույլ չի տալիս կոպիտ արձագանքել նրա ասածներին և բերանը փակել՝ համապատասխան ուղղությամբ ճանապարհ դնելով։ Հենց ինձ տեսնում է ու խոսում, ժպտում եմ ու անցնում։ Բայց երեկ տեղը դրեցի դրան, և ահա թե ինչու։

Կորոնավիրուսի աղմուկից հետո սա հենց ինձ տեսավ, վազելով եկավ։ Աչքերը վախից կրկնակի մեծացել էին։

Ներկայացնեմ մեր երկխոսության կրճատված տարբերակը։

–Բա վերջը ո՞նց է լինելու,– հետաքրքրվեց «դուխով» վախեցածը։

–Ո՞ր պահով,– հարցրի ես։

–Էդ «կոռոլավիռուսի» (ինքը «կոռոլա» է ասում վիրուսին – Ա.Թ.)։

–ԻՆձ ինչո՞ւ ես հարցնում, ֆեյսբուքով կապվիր վարչապետիդ հետ ու հարցրու։ «Կակռազ» նոր ուղիղի եթեր էր մտել ու ասում էր, որ ամեն ինչ «օկ» է։ Կուռքդ ասեց, որ խուճապի կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ, ինչո՞ւ ես խառնվել իրար,– հեգնական տոնով նետեցի ես, ապա ավելացրի,– ամեն առավոտ, որ «թու, թու, թու» անես, չոռը քեզ չի կպնի։

Սա գլուխը կախեց, հետո սկսեց բլբլալ։

–Ախր Թևանյան ջան, դրանք ի՞նչ են հասկանում, որ ինչ էլ անեն։ Անընդհատ սուտ են խոսում, դրանց որ մի խոսքին հավատաս։ Համ էլ դրանց չի կարելի վստահել էս լուրջ գործը։ Ասում են լուրջ վիրուս ա, նորմալ քայլեր են պետք ուրեմն։ Ձեր պես մարդիկ պետք է մտածեն, թե ինչ անենք։ Էս անգրագետները չեն կարող նորմալ բան անել։

–Չհասկացա՞։ Այսինքն դու ընդունում ես, որ նիկոլենք անգրագետ են ու չեն կարող արտակարգ իրավիճակներում ժողովրդին կառավարել, բայց ընթացիկ իրավիճակում դոշով պաշտպանում ես իրենց, պետությունը տվել ես ձեռքները ու իմ պես մարդկանց քննադատում ես, թե բա չեք թողնում, որ աշխատի,– կոշտ տոնով ասեցի ես ու ավելացրեցի, – կգնաս «դուխով» գլխարկովդ էլ «կոռոլայիդ» դեմ կպայքարես։

Սա մի պահ պապանձվեց, հետո նվաղած ձայնով հարցրեց, թե որտեղից կարող է «մասկա» ճարել։

–«Դուխով» գլխարկով կմտնես դեղատուն, գլխարկդ տեսնեն կտան,– նետեցի ես ու բաժանվեցի։

Ի՞նչ ցույց տվեց այս երկխոսությունը. Փաշինյանի ամեն օր քչացող կողմնակիցները «խաղաղ» ժամանակ դոշով պաշտպանում իրենց կուռքին, որովհետև նա իրենց տեսակից է, բայց արտակարգ իրավիճակում փնտրում են այլ մարդու, քանզի բնազդով են զգում, որ կկոտորվեն իրենց նման մեկի ձեռքում։

Նիկոլ Փաշինյանին իրենք սիրում են, քանզի նմանեցնում են իրենց։

Փաշինյանը պողոսների հայելային արտացոլանքն է։ Իսկ պողոսներն իրենց շատ լավ գիտեն։ Գիտեն, որ բեբաշար են և ձախորդ։ Դրա համար էլ արտակարգ պայմաններում վախենում են նիկոլների կողմից կառավարվել։ Իրենք հո գիտեն իրենց տեսակի իրական կարողությունները։ Դրա համար էլ հենց դանակը ոսկորին է հասնում, անմիջապես այլ տեր են փնտրում։ Եթե կռիվ սկսվի, նույնն են անելու։

Գրում է վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ