26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2020

Ես վարվեցի նրա հետ այնպես, ինչպես հորդորում էր Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ. քաղաքացին սկոչում է արագաչափերը /տեսանյութ/

Վարվում եմ այնպես, ինչին արժանի է արագաչափը մեր սովի մատնված երկրում։Վարվեցի նրա հետ այնպես, ինչպես հորդորում էր Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ: Եթե սխալ եմ վարվել, հարգելի Նիկոլ, ասա հաջորդ անգամ այդպես կվարվեմ: Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա, ասել է քաղաքացին:

Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ /տեսանյութ/

Ռուզաննա Խաչատրյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անձնական արխիվից։ «Մի քիչ արև պաղ ձյունի մեջ… (անձնական արխիվից. 2017 թ.)»,– գրել է նա։ Ռուզան Խաչատրյանը երգում է. «Գարուն, սիրուն, անուշ յար, Արի, դարդիս արա ճար, Ես քեզ համար էրվում եմ, Դու նստել ես բեխաբար»:

Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկը՝ ըստ «Global Finance» ամսագրի

«Ամերիաբանկ»-ը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Բանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: «Global Finance» ամսագիրը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և […]

«Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք: Չենք շեղվում, գնում ենք առաջ…»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ուշադրությունը դեպի Մյունհեն… Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը:  Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարևոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ և անտանելի լինելուց, նաև […]

Կանցնի, սա էլ կանցնի․ չենք կոտրվում․ չենք կոտրվելու․ «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այո, մենք հավաքել էինք ստորագրություններ մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար: Ակնհայտ է, որ «դատարանը» մերժելու է և որոշելու է Արմեն Թավադյանի մասով կալանքի երկարաձգում, որովհետև ներկայացված անձնական երաշխավորության ցանկում առկա չէ, ոչ վարչապետի և ոչ էլ Թավադյանի երբեմնի մտերիմ, ներկայումս […]

«Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ» փաշինյանական ծրագրի շրջանակներում միջազգային սուբյեկտայնություն է ստանում Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը. քաղաքագետ

«Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ» փաշինյանական ծրագրի շրջանակներում միջազգային սուբյեկտայնություն է ստանում Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը։ Էս թեմայով Նիկոլը (դեռ) բանաստեղծություն չի՞ գրել։ Շնորհավորանք (դեռ) չի՞ ուղարկել «համայնքի» ղեկավարին՝ ադրբեջանական խորհրդարանի անդամ դառնալու համար։ Նա (դեռ) չի՞ հայտարարել, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքին։ Եվ վերջապես, Փաշինյանը (դեռ) […]

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ գումարի նշված չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն […]

Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս, արթնացի´ր… Յո՞ երթաս… 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը  գրում է․ «Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից… Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի