24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս, արթնացի´ր… Յո՞ երթաս… 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը  գրում է․

«Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…

Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հասարակության մեջ կուտակված աննախադեպ թույնով, ատելությամբ, չարությությամբ: Այո´, աննախադեպ… Ամենօրյա ռեժիմով գերագույն-գլխավորի կողմից ատելությամբ հնչեցրած` ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու հրահանգ- հրովարտակը, իրեն ոչ հնազանդ-խամաճիկ դատավորներին վնգստացող, իսկ Սահմանադրական դատարանի նախագահին` պահապան շուն անվանաող, դատարանները քրեական ենթամշակույթի ձևաչափով շրջափակող, իսկ այս հանցագործությունների դեմ պայքարողներին` շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ անվանող պետության թիվ մեկ ղեկավարի այս ուղերձն ու անձնական հարցերը վարչապետավարի լուծելու բանաձևն է իր հետ բանակ տանում զինվորը… Փամփուշտների հետ փամփշտակալում լցնում է նաև գերագույն-գլխավորի կողմից փաթեթավորված թույնը, ատելությությունն ու չարությունը: Ե՞վ… 48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է, պատճառը` զորակոչվողի հետ ուղարկված այդ մահաբեր ծանրոցն է…

Ատելությամբ պրկված ներկա մթնոլորտը ստեղծողին ու սնուցողին ճանաչելով, հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս` լա´վ, որտեղից այս մարմնի մեջ այդքան չարություն, ատելություն, թույն, սադիզմ.. Արդեն մարսե՞լ է իր իսկ կողմից հրահրած մարտի մեկի 10-ը երիտասարդների արյունը… Բավարարված չէ՞…Չհագեցա՞վ…

Հ.Գ. Չնայած, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հոգեկան որոշակի շեղումներ ունեցող կերպարներ, իրենց դիվային ցանկություններին հագուրդ տալով, այրել են քաղաքներ ու տաճարներ, սանձազերծել համաշխարհային պատերազմ…»։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ