06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք: Չենք շեղվում, գնում ենք առաջ…»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ուշադրությունը դեպի Մյունհեն…

Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը:

 Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարևոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ և անտանելի լինելուց, նաև խիստ վտանգավոր է Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համար:

Ինչն է պատճառը. թերևս հանրաքվե կոչվող շոուի շրջանակներում գլխավոր դերակատարի՝ «Ոչ»-ի շտաբի դատարկությունը: Ինչո՞ւ եմ ասում գլխավոր, որովհետև Փաշինյանի բոլոր քաղաքական ակցիաների մեջ գլխավոր դերակատարը մշտապես եղել է «հակահերոսը»՝ իր գոյության հիմնական պատճառը, սնուցող աղբյուրը, կենսական պորտալարը:

«Լուսավոր Հայաստանի» կողմից «Ոչ»-ի ճամբարից հրաժարվելու արդյունքում Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի, ինչը նշանակում է, որ նա հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ՝ վերջնականապես տապալելով 650.000 «Այո» գեներացնելու նույնիսկ տեսական հնարավորությունը:

Սակայն, իմ խորին համոզմամբ, երեկվա հիստերիկ դրամայի հիմքում ընկած է ոչ այնքան հանրաքվեի իրավական տապալումը, որքան նախօրոք մշակված «գունագեղ տեսարանները» իրացնելու անհնարինությունը, ինչը հնարավորություն չի տալու շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործընթացներից:

Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք:

Չենք շեղվում, գնում ենք առաջ…»:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ