20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2020

Փայտերով ու քարերով զինվելու կոչ արած մարդը փորձում է դիվիդենտներ շահել Մարտի 1-ից. Հայկ Մամիջանյան

«Հատակն է, երբ Մարտի 1-ի զոհերի հարազատներին բերում են դատարան, որ էմոցիոնալ ֆոնին հասարակական կարծիք ստեղծեն», – ասում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով, մարդը, որը այդ ժամանակ եղել է առաջնորդ, որը քարերով ու փայտերով զինվելու կոչեր է արել, այսօր փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել Մարտի 1-ից։ ԹՎ 5 հ/ը

Երբ է Նիկոլ Փաշինյանը դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը. Հրանտ Բագրատյան

ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու եւ հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։ Ավաղ, […]

Ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուր 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Երբեք… Բայց արդար է՞… Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը: Զզվելի զբաղմունք է… Բայց և չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուր 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը: Գիշերօթիկ […]

Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի վտանգ կա: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգին տվել է «մաքսիմալ» գնահատականը: Միայն Հայասատնում է, որ բժշկությունը մատաղ է արվում քաղաքականությանը: Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս: Մարտի 1-ի հանրահանաքին «մասսա լցնելու» մոլուցքը […]

Մահացել է Բորիս Մակիչյանը

82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Հայաստանի 3-րդ Հանրապետության, մեր ժամանակների հայ ականավոր մանկավարժ և հասարակական գործիչ, Հյուսիսային համալսարանի հիմնադիր և երկարամյա ռեկտոր Բորիս Մակիչյանը: Henaran.am-ի անձնակազմը ցավակցում է մահացածի ընտանիքին և հարազատներին:

Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Մատենադարանի աշխատակիցներ   Գայանե Այվազյանը,   Փիրուզ Մնացականյանը   և Ալլա Խառատյանը: ԹԵՄԱ՝  կառավարման ճգնաժամ Մատենադարանում.  աշխատողների միավորման ազատության ոտնահարումները փակ խմբային կառավարման մշակույթի պայմաններում. չարաշահումներ. հաղորդում հանցագործության մասին. ակադեմիական համակարգի դիմադրությունը հեղափոխությանը. Մատենադարանի աշխատակիցները բարձրաձայնում են:    

Ես պնդում եմ, որ ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ. Քոչարյանի պաշտպան

«Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս, հետեւաբար, «մարտի 1»-ի գործի շրջանակներում կան բազմաթիվ դատավճիռներ, այդ գործի շրջանակներում քննվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին,  «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Մարտի 1»-ի գործը շարունակվում […]

Մենք միայն 1 խնդիր ունենք՝ ՍԴ-ն դարձնել սիրելի առաջնորդին ձեռնասուն ատյան․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Տարածաշրջանում երկար տարիներ ի վեր կրքերն այս աստիճան բորբոքված չեն եղել։ Կարդում ես միջազգային մամուլն ու ․․․ Նոր էր կիսախաղաղվել Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը, կարծես՝ ավարտվեց Ռուսաստան-Թուրքիա «մեղրամիսը» և նրանց միջև պատերազմի վտանգը բավական իրատեսական է։ Թուրքիան հրավիրել է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ։ Այս ֆոնին Էրդողանն Արցախի մասին հայտարարություններ է անում Ադրբեջանում։ ․․․Հա, […]

Մայր Աթոռ է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարքը

Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի