26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 29, 2020

Այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս

Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում և ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ […]

Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրը միլիոնուկես դոլարով գնել է ամենաշքեղ գեղեցկության սրահը. Իրավունք

Չնայած այն բոլոր արդարացումներին, թե իր գրպանները ծակ և դատարկ են, այնուամենայնիվ, ինչպես արդեն նկա­տել ենք, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե երբեք գործ չի դառնում: Ինչպես գրվեց մամուլում՝ Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 մի­լիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրա­հը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն […]

Գործ ունենք ոչ թե հասուն գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «2017 թվականն էր՝ Հյուսիսային պողոտայով գնում էի դեպի «Մեղեդի» սրճարան (պայմանավորվել էի ընկերներիս հետ հանդիպել սրճելու), երբ ինձ մոտեցան մի խումբ ոստիկաններ և բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին անհեթեթ պատճառաբանությամբ, որ իբր թե կասկածում են, որ ինձ մոտ առկա է սառը զենք։ Ընդ որում՝ մինչ մոտենալը արդեն ֆիքսել էի, որ […]

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է համանախագահներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Շատ լուրջ բոլոլա է լինելու․ Արման Աբովյանը՝ «մասկի շոու»-ի մասին

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը գրում է․ «Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ, կարելի է ասել միայն մեկ բան՝ յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու, շշշշաաատտտտ լուրջ։ Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա “մասկի շոուի” իմաստը, չնայած ենթադրություններ […]

Ինքս ինձ չեմ հարգի, եթե նահանջեմ. Հրայր Թովմասյան /տեսանյութ/

Ոչ միայն հիմա էլ եմ այդ կարծիքին, այլեւ միշտ եմ եղել այդ կարծիքին։ Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հիմա էլ է համարում, որ մնալով ՍԴ նախագահ՝ պաշտպանում է երկրի սահմանի իրեն վստահված հատվածը։ «Այսօր բանակի օրն է, շնորհավորում եմ մեր բոլոր […]

Արցախում զինծառայող է վիրավորվել

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի