23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 29, 2020

«Մեր «խելոքները», որոշել են իրենց բացթողումների «տակից դուրս գալ» բնակչության առողջության հաշվին և հերքում են «կորոնավիրուսի» հետ կապված ամեն հնարավոր բան». Գևորգ Գրիգորյան

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուզում եմ հասկանամ, մենք առհասարակ ունե՞նք առողջապահության նախարարություն թե ոչ: Նոր ընթերցեցի վերը նշված կառույցի հրապարակած հերքումը առ այն, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված երկու չինացիների մոտ կա «կորոնավիրուս» ախտորոշման կասկած և հասկացա, որ կառույցում տիրող անգրագիտությունը ու սեփական անկարողությունը ծածկադմփոց անելու մոլուցքը մոտեցել է ազգային անվտանգության […]

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին տեղեկություններ տարածողներն այսօր հենց իր թիմում են. Արթուր Վանեցյան

1in.am-ն այսօր մի հրապարակում էր արել, որտեղ ինչ որ անձինք նշել են, թե չգիտեն՝ ով է Փաշինյանի առողջական խնդիրների մասին կեղծ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածմամբ ժամանակին զբաղվել է Արթուր Վանեցյանը։ Մենք մեկնաբանություն խնդրեցինք այս հրապարակման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենից։ «Երբեք որևէ ձևով առնչություն չեմ ունեցել որևէ անձի առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամներին […]

«Սրան վերջակետ դրեք». Սեյրան Օհանյանը՝ վարչապետին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Հանձնաժողովի նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ այսօ՞ր էլ եք կարծում, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը սխալ էր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զուգահեռ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքները շարունակի […]

Կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին փոխնախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին

80-ականների զենք հասկացություն գոյություն չունի, բոլոր զինատեսակները մոդեռնիզացվում են եւ առհասարակ սխալ ձեւակերպում է ՝ պնդել, թե 80-ականների զինատեսակների էջը փակված է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «100 փաստ»-երից մեկին։ Հիշեցնենք, Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում իր «100 փաստ»-երի ցանկում Փաշինյանը հայտարարեց, որ […]

«Հորեղբայրս դուստր չունի». Սիփան Փաշինյան

Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, նախկին իշխանիկների փողերի ազդեցությունը որոշ լրատվականների համար այնքան մեծ է, որ որոշները, այսպես կոչված, «պերեդոզի» մեջ են: Մեծ եռանդով տարածում են, թե իբր իմ հորեղբոր դուստրը միլիոնատեր է: Ճիշտն ասած մի պահ նեղսրտեցի, թե ինչու ինձ չեն ասել, որ ես Ռուսաստանում քույրիկ ունեմ։ Էլ չասեմ, որ […]

Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե որդնած է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ինչպես հիշում եք, այս հանձնաժողովում աշխատելու հայտ էր ներկայացրել նաև Արփինե Հովհաննիսյանը: Բոլորովին նպատակ չունեմ «շողոքորթելու» Արփինեին, կարիք չկա թվարկելու նրա մասնագիտական հսկայական կարողությունների ապացույցները: Եվ ահա, Արփինեին Արդարադատության նախարարությունը չի […]

Թեհրան-Երևան-Թեհրան մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության […]

Ոստիկանության ռեսուրսները կենտրոնացվում են Նիկոլի անօրինական հրահանգները կատարելու վրա

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. Երեկ երեկոյան, մինչ ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները և օպերատիվ աշխատողները, պարեկային ոստիկանությունը զբաղված էին Նիկոլի քմահաճույքները սպասարկելով և ընդդիմադիրներին ակնհայտ շինծու մեղադրանքներով բռնելով, ավտոմատ զենքով փոխհրաձգություն է եղել Մալաթիայում։ Այսինքն ոստիկանության ռեսուրսները կենտրոնացվում են Նիկոլի անօրինական հրահանգները կատարելու վրա, իսկ հասարակության համար իրական վտանգ ներկայացնող հանցագործությունները կանխելու համար ոստիկանության ռեսուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի