26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2020

Կարևոր է, որ բոլոր վիճակներում էլ մարդը մարդ մնա

Աստված ասում է՝ սուր բարձրացնողը սրից էլ կընկնի… Ասում է՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն… Սա կյանքի փիլիսոփայությունն է։ Աստված մարդուն դնում է տարբեր և հաճախ հակադիր իրավիճակների մեջ, որպեսզի մարդն հասունանա, իմաստնանա։ Խոսքը շատ գիրք կարդալու և շատ բան իմանալու մասին չէ։ Մեր պապ ու տատերը մեզնից քիչ գիտելիք […]

ՀՔԾ պետը հրաժարվել է. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել […]

Գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, ուզում են «կախվել». Իրատես

Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։ Հանրությանը վայրկյան իսկ առաջ իբր լավ լուր հաղորդելու մեծ մղումն անընդհատ անհեթեթ վիճակի մեջ է դնում ոլորտների պատասխանատուներին։ Թերթի տեղեկություններով՝ նախարարները սկսել են զգուշանալ այս կամ այն թվային տվյալ, առաջընթացի մասին […]

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի գնի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Այս մասին հայտնել են ընկերության  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով: Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս ավելի վաղ հայտնել էր, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները […]

Վարչապետի կասկածները գնալով խորանում են , թիմը հարմար պահի կարող է դաշտը փոխել ու մենակ թողնել իրեն. Իրատես

Սեփական թիմակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը գնալով խորանում է։ Ամենեւին պատահական չէ, որ նա «պատասխանատու» գործերը վստահում է միայն սեփական ընտանիքի անդամներին։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենից շատ մտահոգում է այն, որ իր թիմի որոշ անդամներ սկսել են այլ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների հետ «խաղեր» տալ եւ հարմար պահի կարող են դաշտը փոխել ու մենակ թողնել իրեն։ […]

Ձուկը գլխից է հոտած: Մեկուկես տարում զուսպ եւ ծանրակշիռ հասարակությունը դարձավ ափեղ-ցփեղ խոսողների ամբոխ. Հրապարակ

Հայհոյախոսության եւ վիրավորանքի լեզուն վարակիչ է՝ մեր աչքի առաջ մեկուկես տարում հասարակությունը զուսպ, ծանրակշիռ, ավանդապաշտ, ծնող ու զավակ հարգող հանրույթից վերածվեց ափեղ-ցփեղ խոսողների ամբոխի, որտեղ չկա ոչ մի արգելակ ու արգելված թեմա, չկա ամոթ ու պատկառանք։ Մի ժամանակ տղամարդիկ խուսափում էին կանանց ներկայությամբ հայհոյելուց, հիմա կանայք են հայհոյում։ Մի ժամանակ մեզ ամոթանք էին տալիս, թե՝ […]

Խելքի եկեք, այդ թվում դուք, պարոն վարչապետ. Սասուն Միքայելյանը զգուշացրել է. Հրապարակ

Իմ քայլի» հունվարի 13-ի կորպորատիվին մասնակցել են ՔՊ վարչության անդամներ ու շատ քիչ պատգամավորներ։ Պատճառը ֆրակցիայում տիրող «մուտիլովկաներն» են: Կենաց ասել են հիմնականում  3 անձ՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանի ելույթը Նիկոլի տարեվերջյան ամփոփումի նոտայով է եղել` ասֆալտապատման ձեռքբերումների թվարկմամբ, իսկ Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ներկաները քար են կտրել։ Նա իրեն հատուկ ժողովրդական […]

Շառ ու փորձանքից հեռու. ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը. Իրատես

Հունվարի 14-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդլայնված կազմով խնջույք է կազմակերպել: Ներկա է եղել կուսակցության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, նախարարների ու մարզպետների մակարդակով: Քեֆ-ուրախությանը մասնակցել են նաեւ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները: «Ամեն մեկն իր աթոռի գումարն է տվել: Ներկա են եղել բոլոր նրանք, որոնք ցանկություն են ունեցել մասնակցելու, պարտադիր պահանջ […]

Գազն ապրիլի 1-ից կթանկանա. Ժամանակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գինը բարձրացնելու հայտով կդիմի հանձնաժողովին: Եթե «Գազպրոմ Արմենիան» դեռ չի դիմել հանձնաժողովին, ապա որտեղի՞ց Բաղրամյանին նման տեղեկություն, թե՞ մինչև դիմելը նրա հետ արդեն քննարկել են այդ հարցը, ուղղակի նա չի ուզում բարձրաձայնել դրա մասին: Թերթի տեղեկություններով՝ գազի գինը ապրիլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի