26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2020

Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հայտարարություն տարածեց, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախնական պետ Գեորգի Կուտոյանի […]

«Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։ Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն […]

«Խորհրդավոր ինքնասպանությունները… Սա ավելի քան լուրջ է»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդավոր ինքնասպանությունները․ ՀՀ ոստիկանության նախկին պետ՝ Հայկ Հարությունյան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն՝ Գեորգի Կուտոյան․․․ Սա ավելի քան լուրջ է։ Ո՞ւմ և ի՞նչ հետքեր են վերացվում, կամ ո՞ւմ է ձեռնտու այս ամենը․․․»:  

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական […]

Հանրությանն այլընտրանք է պետք՝ նոր որակի լիդերությամբ ու կոմպետենտ թիմով. վերլուծաբան

Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով։ Մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել։ Աշխատանքային այդ ռեժիմը ձեռնտու է միայն մեկ մարդու։ Հետևաբար՝ պետք է այն փոխել։ Պատկերավոր ասած՝ ոչ թե պետք է ձորը գցած քարի հետևից գնալ, այլ քարը գցողին նետել ձորը ու հավաքել բոլոր քարերը, այսինքն՝ […]

Հրատապ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։  ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ […]

Ալեն Սիմոնյանի շոկային հայտարարությունն ընդդեմ Փաշինյանի

Ես դրան չեմ վերաբերվում որևիցե կերպ, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման մասին, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի դստեր ու կնոջ նկատամամբ, նաև պետական հեղաշրջում է նախապատրաստել: «Իմ օրակարգում նման հարց չկա ու դա ինձ չի […]

Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին

Գազի սակագնի բարձրացման հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, իհարկե, հասարակությունը տեղյակ կլինի ու կառավարությունը կտեղեկացնի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա», – ասաց նա։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի