06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալեն Սիմոնյանի շոկային հայտարարությունն ընդդեմ Փաշինյանի

Ես դրան չեմ վերաբերվում որևիցե կերպ, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման մասին, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի դստեր ու կնոջ նկատամամբ, նաև պետական հեղաշրջում է նախապատրաստել:

«Իմ օրակարգում նման հարց չկա ու դա ինձ չի հետաքրքրում։ Կարծում եմ՝ նման հարցերը օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր որևիցե մեծ, հիմնական խնդիր, որը կարող է մեր քաղաքացիներին… ուզում եմ ասել՝ ուրիշ թեմա չկար խոսելու», – ասաց Սիմոնյանը:

«Հայկական ժամանակ»-ը հունվարի 12-ին հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Իսկ Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Վանեցյանների հետ բավականին կարճ ժամանակում հասցրել էր ընկերանալ և «ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:

Արթուր Վանեցյանն էլ դիմել էր լրագրողներին՝ խնդրելով չզանգել իրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով»:

«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի», – նշել էր Վանեցյանը։

Նա նաև դիմել է վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին. «Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ