27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2019

Կենտրոնական բանկը պարզաբանում է Բանկային գաղտնիքի մասին օրենքը

kentornakan_bank_2_copy.thumb

Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը, ասված է ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության մեջ: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, […]

Չնախատեսված վայրերում կայանած ավտոմեքենաների վարորդները տուգանվում են /տեսանյութ/

39393_Vostikanutyun_stugum_M

 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ճանապարհային ոստիկանության հետ շարունակում է երեկոյան ստուգայցերը մայրաքաղաքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Չնախատեսված վայրերում կայանած ավտոմեքենաների վարորդները տուգանվում են, իսկ մեքենաներն էլ տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք:    

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները. Միքայել Մինասյան

Miqayel-Minasyan-1

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։ Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

exanak-4

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, […]

Ափսոս, պարոնայք, շատ ափսոս

image_750x_5d7a08a3abd5c

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։ Նախ ուզում եմ հարգանքս արտահայտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վարքագծի վերաբերյալ (չգիտեմ իր թիմում դա լավ կընդունեն թե վատ), ով մինչև վերջ փորձեց […]

Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին. Շարմազանով

sharmazanov

Էդուարդ Շարմազանով ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտալուտ քաղաքական վախճան. Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին։ Մի քանի օր առաջ Նիկոլի կառավարությունը հանդիպեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչների ղեկավավարների հետ, իսկ այսօր Նիկոլի կառավարած Հայաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում զինված խմբի պարագլխին։ Փաստորեն Փաշինյանը գործարքի է գնում ահաբեկիչների հետ։ Սա […]

«Էս ինչ մունաթ-զունաթ է», «պինցետով ունքերը քաշած մատաղ արած ոչխար» … խորհրդարանական քննարկումներ

արա5

Ազգային ժողովը քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ նախագիծը, որ ներկայացրել են ԲՀԿ-ական պատգամավորները: Առաջարկվում է օրենսդրորեն խստացնել պատիժը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Քննարկման ընթացքում կրքերը թեժացան: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված դիմեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին. «Չհասկացա, էս ինչ մունաթ-զունաթ էր: Ես անկեղծ մտահոգություն եմ տեսնում: Մարդիկ ուզում են հնարավորինս լավ կարգավորող […]

Բանկային գաղտնիությունը հանելու մասին օրինագծից հետո ընդհանրապես ոչ մի ներդրում չենք ունենալու. Միհրդատ Մադաթյան

Mihrdat

«Ինձ համար անհասկանալի է, թե Ամուլսարի հարցով ինչո՞ւ սկսեց զբաղվել Քննչական կոմիտեն: Եթե կոռուպցիոն ռիսկերի հարց կար, այն ամենուր է: Հիմա էլ կարող ենք ասել՝ նման հարց կա, բերեք երկու ոստիկան, ինձ ձերբակալեք, տարեք: Կոռուպցիոն ռիսկեր կային, դրա համար ահռելի գումար տվեցին արտասահմանյան կազմակերպությանը՝ այն դեպքում, երբ ունեինք գիտնականներ, իսկ նրանք թե ինչո՞ւ չներգրավվեցին, չհասկացա»,- […]

Սիրված դերասանուհու մոտ ախտորոշվել է Ժաննա Ֆրիսկեի հիվանդությունը

Без названия (2)

Սիրված դերասանուհի Անաստասիա Զավարատնյուկի մոտ ուղեղի այտուցում է սկսվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` նշելով, որ մեկ տարի առաջ նրա մոտ ախտորոշվել է նույն հիվանդությունը, որը հայտնաբերվել էր 2015 թվականին կյանքից հեռացած Ժաննա Ֆրիսկեի մոտ: Հիմա Նաստյան գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր տեղափոխվել է կտրուկ վատանալուց հետո:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված