20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2019

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը /տեսանյութ/

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող […]

Դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա. ԲԴԽ նախագահ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲԴԽ նախագահը, խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, նշեց, որ բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին և խորհուրդը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել: Վարդազարյանը նաև նշեց, որ դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա:    

Անձրեւ եւ ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը […]

Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունը. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ որևէ պարտադրանք, որպեսզի Ամուլսարի հանքավայրը շահագործվի։  Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման հարցում՝ հաշվի առնելով «Էլարդ» ընկերության հետ կապվածության մասին խոսակցությունները, փոխվարչապետը պատասխանեց. «Անձամբ […]

Բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են. ստանում են ապառնալիքներ՝ հանդես գալ նախարարին գովերգող հայտարարություններով. Գևորգ Գրիգորյան

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես, պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչը նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի