25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 22, 2019

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք. Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին /տեսանյութ/

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նա «լայվով» ցուցադրեց աղբակույտեր՝ դրանց առկայությունը համարելով ոչ համահունչ քաղաքապետի արժանապատվությանը․ «Մինչ մենք այստեղ արժանապատվություն ենք որոնում, ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը եւ դատական հայցերի միջոցով փորձում են […]

Նախկին փոխոստիկանապետը դիմում է Մարիամ Փաշինյանին

Երեւանի նախկին փոխոստիկանպետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Մարիամ Փաշինյանի հորդորին. ««Խորը շունչ քաշեք ու հանգստացեք»,- ասել է Մարիամ Փաշինյանը: Մարիամ ջան, աղջիկս, Դուք նման արտահայտությամբ, նման թելադրական, անհարգալից, ուսուցողական, դաստիարակչական ոճով դիմում եք բոլորին՝ թեկուզ հանրության ընդդիմադիր, այլախոհ հատվածին, որոնց կազմում կան տարբեր տարիքի, սեռի, կրթության, պետության, հայրենիքի առաջ նաև շատ վաստակ ունեցող անձինք: Եթե […]

Երեք ուրացում՝ մեկ օրում

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին եւ ամփոփելով օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների գործողությունները, իր խոսքով՝ երեք ուրացում է առանձնացրել․ «Երեք ուրացում՝ մեկ օրում 1) Վարչապետը դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Չգնաց։ Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ հայտնելու իր որոշումը։ […]

Տնտեսական հեղափոխությունը՝ օդում կախված. 168.am

Մինչ վերջերս հրապարակվող տնտեսական վիճակագրությունը ոչ մի ակնարկ չուներ մեր տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին: Մինչդեռ իշխանությունները «տնտեսական հեղափոխության» մեկնարկը վաղուց էին տվել: Անցած տարվա տնտեսական ամփոփ տարեգիրքը դեռ չի հրապարակվել: Հետևաբար՝ 2018թ. ընթացքում տնտեսական հեղափոխության հետևանքների մասին առայժմ պնդում անելն ահագին հարաբերական բնույթ կունենա: Ամենամսյա սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունից էլ բան չես պարզի: Միակ հնարավոր տարբերակը […]

Անորոշ իրավիճակ «մեգանախարարություններում» . Հրապարակ

Կառավարության կառուցվածքային փոփո­խություններով պայմանավորված՝ աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, սա­կայն մի շարք գերատեսչություններից տեղե­կացանք, որ մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ձևավորված մեգանախարարություններում դեռևս անորոշ վի­ճակ է: Նույն բաժինների, նույն գործառույթը կատարող մի քանի աշխատակիցներ են այս պահին աշխատում, և հայտնի էլ չէ՝ նրանցից ով է մնալու, […]

Նիկոլ Փաշինյանը հատուկ աչքաթող է անում: Իսկ ո՞ւր է Սամվել Ալեքսանյանը. 168 Ժամ

երջին 10 օրում Նիկոլ Փաշինյանը երկրորդ գրառումն է անում խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե կատարած վճարումների վերաբերյալ։ «1000 խոշոր հարկատուներն այս տարվա առաջին կեսին պետական բյուջե են վճարել 511 մլրդ դրամի հարկ։ Անցած տարվա համեմատ խոշորների վճարներն ավելացել են գրեթե 65 մլրդ դրամով։ Աճը հասնում է 14 տոկոսի»,- այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել էր դեռևս […]

Իշխանությունը վախենում է նոր հեղափոխությունից. Ժամանակ

Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարականը տրվել է շրջակա միջավայրի նախարարությանը: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դադար է վերցնում՝ թեև շատերը նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառումը կարող են համարել հետքայլ […]

Պարգեւավճար Հայրենականի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. Ժամանակ

Հայաստանի կառավա­րությունը որոշել է սոցիալա­կան արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազ­մի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծա­ռայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքան­շաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝  թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է: Առաջարկվող փո­փոխություններով թիկուն­քայինները հնարավորու­թյուն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, […]

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը մասնատվում է. Հրապարակ

Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, ովքեր նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։ Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թևն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի