23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 22, 2019

Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», – ասաց նա։ ՀՀ արտգործնախարարը […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Քամին կլինի հարավային՝  3-8 մ/վ արագությամվ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ։ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանագներ կայանալիք այցին։ «Միացյալ Նահանագները յուրահատուկ համակարգ է՝ բարդ կառուցվածքով, և երբ պահը կլինի Թրամփի […]

Ոստիկանության պետեր են ազատվել աշխատանքից

Այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի […]

ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այն պատրաստվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից: Զեկույցում տրվում է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի՝ ի հեճուկս […]

Պրն. Փաշինյան մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին,ով Ձեզ տրամադրել է այդ սուտ ինֆորմացիան

Վարչապետն Ամուլսարի մասին իր հանրահայտ լայվի ժամանակ հիշատակեց ԱՄՆ -ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթին, որպես նմանօրինակ հանքարդյունաբեության օրինակելի, հիանալի և անվնաս օրինակ… Հարգարժան Վարչապետին խորհուրդ եմ տալիս կարդալ այս ու բազում հոդվածներ, նայել բազմաթիվ ֆիլմեր որոնք փաստում են հակառակը… Հարգելի պրն. Փաշինյան մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին,ով Ձեզ տրամադրել է այդ […]

Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են

Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են,թե ինչու են քաղաքում ոստիկաններ շրջում, ասես հատուկ ռեժիմով քաղաքում են։ #SaveAmulsar ՀԳ – Եթե նպատակը տեղացիներին վախեցնելն է, ապա ակնհայտ է, որ դուք չեք ճանաչում, թե ում հետ գործ ունեք։   Արման Ղարիբյան

Երկրաշարժ՝ Արցախում

Օգոստոսի 22-ին ժամը 09:41-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ, տեղեկացնում են Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունից։  Էպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը՝ 10 կմ: Երկրաշարժն առավել ուժգին զգացվել […]

Հետ բերեք հին Հայաստանը, այնտեղ գոնե նախագահների երեխաները իրենց թույլ չէին տալիս հոխորտալ ընդդիմախոս քաղաքացիների վրա

Մարիամիկը նորից սաստում է … Այո, պատկերը մեզանում գնալով ավելի ու ավելի տխուր երանգներ է ստանում, քանզի մենք աննկատ գլորվում ենք ամենառեակցիոն ավտոկրատիայի գիրկը. Նիկոլ Փաշինյանի ավտոկրատիզմը սկսում է միջնադարյան մոնարխիզմին բնորոշ հակումներ ցույց տալ, երբ թագավոր-մոնարխի ընտանիքի անդամները, բոլորից բարձր դասվելով, իրենց իրավունք էին վերապահում խառնվել երկրի հասարակական անցուդարձին ու ըստ իրենց քմահաճույքների՝ սեփական «կարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված