25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 3, 2019

Բաքվում ԼՂ հարցի համար կուսումնասիրեն հայոց լեզուն և գրականությունը

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը հայագիտության հետազոտական բաժին է բացելու։ Այն ուսումնասիրելու է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։ Բաժնի բացման նպատակը «ԼՂ հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է»։  «Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնելու մասին։ Ադրբեջանում […]

ՊՎԾ գործը դատարան չի՞ հասնի․ 168.am

168.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)  պետգնումներով հեմոդիալիզի պարագաների և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեպքով «քնեցրած» գործում նոր զարգացումներ են սպասվում: Եվ դրանք կապված չեն նախաքննական փուլում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։ Իրականում իշխանության վերին օղակում քննարկվում է այս գործը հնարավորինս անաղմուկ  փակելու հնարավորությունները, իրավականով հարմար ելքեր են փնտրվում: Ավելին, խնդիր է դրված՝ […]

Եղանակը՝ հանգստյան օրերին

Ուշադրություն․ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 3-ին երեկոյան […]

Ուսհաստատություններում շուրջ 10 մլն դրամի յուրացումներ են հայտնաբերվել

Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացվածօպերատիվ տվյալների համաձայն՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը թույլ է տվել մի շարք չարաշահումներ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք […]

Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը. 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով»,- իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել Նիկոլ Փաշինյանը։ Ոչինչ, որ վարչապետը չափից շատ է շտապել Հայաստանի հպարտ քաղաքացուն […]

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթի սահմանումը Սկրիպալների գործով։ Պատժամիջոցները գործելու են 12 ամիս։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։ «ԱՄՆ-ն հայտարարում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի սահմանման մասին Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիա Սկրիպալին Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մարտի 4-ին սպանել փորձելիս «Նովիչոկ» քիմիական  նյութն օգտագործելու համար»,- նշվում […]

Որքա՞ն գումար է ծախսվել «ռուսական հետքի» հետաքննության վրա

ԱՄՆ-ում հատուկ դատախազի գրասենյակը տվյալներ է հրապարակել այն մասին, թե որքան գումար են ծախսել «ռուսական միջամտության» հետաքննության վրա, որն անց էր կացնում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով գերատեսչության կայքին։ Խոսքը վերաբերում է 31․6 միլիոն դոլարին, որոնք ծախսվել են 2017թ․ մայիսից 2019թ․ մայիսն ընկած  ժամանակահատվածում։ Այդ գումարը ստացվել է աշխատավարձերի և […]

Շիրակի մարզում կայծակի հարվածից կա զոհ

Օգոստոսի 2-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ Այս մասին հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը: Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակնահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ Վ․ Մ․-ը համագյուղացի Գևորգ Սահակյանի հետ փորձել են պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։ Գևորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։ Մանրամասները […]

ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 0, Ադրբեջանին՝ 100 միլիոնի օգնություն. ամերիկագետ

«168 Ժամ»-ը գրում է․ «Միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ինֆոգրաֆիկա էր տեղադրել, որը նկարագրում էր ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այն տվյալներ է Ադրբեջանին տրված ռազմական օգնության չափի մասին՝ սկսած 2001թ.։ Այդ ինֆոգրաֆիկան ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ 2001թ.-ին 3.6 միլիոն դոլարով սկսված օգնությունը, տարիների հետ ավելանալով, 2019-ին կազմել է 42.9 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի