09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթի սահմանումը Սկրիպալների գործով։ Պատժամիջոցները գործելու են 12 ամիս։ Այս մասին հայտնում է РИА Новостиն։

«ԱՄՆ-ն հայտարարում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի սահմանման մասին Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիա Սկրիպալին Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մարտի 4-ին սպանել փորձելիս «Նովիչոկ» քիմիական  նյութն օգտագործելու համար»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու 2019 թվականի օգոստոսի 19-ին։ Դրանք ներառում են պետպարտքի սահմանափակումներ և պահանջներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին, Մոսկվային վարկեր չտրամադրելու մասին։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ