20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2019

Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։ Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային […]

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է. • Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող […]

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմենկի Վիետնամ և Սինգապուր։   Պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կլինի Վիետնամում, իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրում։ Վարչապետի հետ միասին՝ Վիետնամ և Սինգապուր կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետին կուղեկցի նաև կինը՝ Աննա Հակոբյանը։ Այդ օրերի ընթացքում վարչապետի […]

Զինծառայող Հայկ Ալավերդյանին ինքասպանության են հասցրել

2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշենք՝ ՀՀ […]

Զինվորական «պալիգոնից» հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 19–ամյա զինվորի դի. մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը ՝վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի […]

Մենք դատարանում չենք, դուք էլ քննիչներ չեք. լեզվակռիվ իշխանական պատգամավորների եւ լրագրողների միջեւ /տեսանյութ/

Հունիսի 26-ին Ազգային Ժողովի ճեպազրուցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և լրագրողների միջև լեզվակռիվ սկսվեց: Իշխանական պատգամավորները չցանկացան մեկնաբանել Վահե Գրիգորյանին վերաբերվող հարցերը:

ՍԴ նախագահ է Հրայր Թովմասյանը. Լուսավոր Հայաստան

«Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր, և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», – հունիսի 26-ին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի