25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2019

Մարտի 1-ի տուժածների փոխհատուցման հարցը՝ ԱԺ օրակարգում /Ուղիղ/

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները՝ քննարկելով օրակարգում մնացած հարցերը։ Քվեարկության կդրվի շաբաթվա վերջում քննարկված նախագծերը։ ԱԺ օրակարգում են հետևյալ հարցերը․ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության […]

Հասկանո՞ւմ եք չէ՝ ուր է գնում պրոցեսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինսկի խմբի համանախագահների կողմից արվեց մի քայլ, որը կրում է իր մեջ շատ վտանգավոր հետևանքների հեռանկար։ Խոսքը Մինսկի խմբի համանախագահների այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպումն է։ Ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ նսեմացնել Արցախի Հանրապետության ապագա լիարժեք ներգրավվածություննը […]

Սիփան Մելքոնյանի սպանության համար պատասխանատվություն է կրում նաև ՀՀ կառավարության ղեկավարը

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ու բողոքել Բաքվի գործողություններից։ Լավ է արել, որ բողոքել է, բայց բողոքը կիսատ է։ Ումի՞ց է ԱԳՆ–ն պահանջում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմների ներդրում, երբ ՀՀ կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվեց «սեփական կետից» Արցախի հարցի կարգավորման նախաձեռնում՝ մերժելով նախկին բոլոր գործընթացները։ Կառավարության ղեկավարի մակարդակով է հայտարարվել, որ Արցախում կան դավադիր ուժեր, […]

Արտոնյալները: Որտե՞ղ է ոստիկանությունը /լուսանկարներ/

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի անունը հաճախ է հայտնվում մամուլում։ Խնդիրն այն է, որ վերջինս դեռ 90-ական թվականներից զերծ չի մնացել տարբեր իրավախախտումներ կատարելուց, որոնց համար մինչ օրս պատասխանատվություն չի կրել։ Զարեհ Սարգսյանը «Նոր Հայաստանում» էլ չի խուսափում բացահայտ իրավախախտումներից։ Մեր […]

Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի է ասում եմ… • Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է: • Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ: • Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին: • Պետք […]

Նիկոլ Փաշինյանը երկարաձգում է արձակուրդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում: Որոշման մեջ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 2.Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»։ Վարչապետ Փաշինյանը մայիսի 31-ից գտնվում է արձակուրդում:    

Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին վիճահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ

Ազգային ժողովի նիստն այսօր սկսեց «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումով: Մինչև նախորդ օրերին քննարկված օրինագծերի քվեարկությանն անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթ խնդրեց և պարզաբանեց, թե որն էր ընդմիջում վերցնելու պատճառը:   «Ուզում եմ ասել՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ: Մասնավորապես, իրենց […]

Վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկը ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն է

Արագածոտնի մարզում, հունիսի 2-ին, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երեւանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի եւ նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ […]

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ

Ազգային ժողովն ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, իսկ առավոտյան ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել կառուցապատողների նախաձեռնությամբ՝ այդ օրենքները չընդունելու պահանջով: Բողոքի ակցիայի մասնակից կառուցապատող ընկերությունների մեկի ներկայացուցիչն էլ ասաց, որ բնակարան ցանկացողների հետ կառուցապատողները պայմանագիր են կնքել, իսկ այդ օրինագծի ընդունումից հետո ցեմենտի գինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի