Արտոնյալները: Որտե՞ղ է ոստիկանությունը /լուսանկարներ/
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի անունը հաճախ է հայտնվում մամուլում։ Խնդիրն այն է, որ վերջինս դեռ 90-ական թվականներից զերծ չի մնացել տարբեր իրավախախտումներ կատարելուց, որոնց համար մինչ օրս պատասխանատվություն չի կրել։
Զարեհ Սարգսյանը «Նոր Հայաստանում» էլ չի խուսափում բացահայտ իրավախախտումներից։ Մեր տեղեկություններով՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Զարեհ Սարգսյանը Հայաստան է բերել Chevrolet Corvette Stingray մակնիշի սպորտային ավտոմեքենա, որը մինչ օրս վարում է չթույլատրված համարանիշով։ Զարեհ Սարգսյանը պարտավոր էր մաքսազերծել մեքենան և երկշաբաթյա ժամկետում ձեռք բերել պետհամարանիշ, ինչը չանելը համարվում է վարչական իրավախախտում։
Զարեհ Սարգսյանի այս մեքենան հաճախ կարելի է տեսնել Կոմիտասի պողոտայում երթևեկելիս, ուստի այն չէր կարող աննկատ մնալ ճանապարհային ոստիկանության համար։
Ի հեճուկս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, որ Հայաստանում արտոնյալներ չկան՝ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի մարդիկ, փաստորեն, շարունակում են մնալ արտոնյալ, իսկ նրանց իրավախախտումները՝ «աննկատ»։
Զարեհ Սարգսյանի ավտոմեքենայի նկարներն արվել են այսօր Գրիբոյեդովի փողոցում։
«Antifake.am»