26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2019

Մի’ սպասիր առաջնորդողների, ինքդ գործիր

Չենք կարող մեծ բաներ անել. միայն փոքր բաներ` մեծ սրտով: Երբեք չենք իմանա` ի՞նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը: Հավատարիմ եղիր փոքր բաներում, որովհետև դրա մեջ է քո ուժը: Երջանկությունը աղոթք է: Երջանկությունը սեր է: Երջանկությունը մաքուր սերն է, որով կարող ենք գերել հոգիները: Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիրակություն […]

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովին/տեսանյութ/

Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին մեկնարկած համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։ Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:  

Երկար ժամանակով լույս չի լինի Երեւանում եւ 8 մարզում

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի փողոցները եւ շարքերը մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Արմենակյան փողոցի սեփական տները, Նորքի տուն-ինտերնատի շենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանության […]

«Մեր կրթության ոլորտի առանց այդ էլ կաթող տանիքը լրիվ քանդվի՞, բա սա նորմա՞լ է»

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան հանրագրում մտահոգություն է հայտնել կրթական ոլորտի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նշելով. «Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020-ն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով: Սակայն պարոն Արշակյանը չի ասում, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխությունների նախագծի մեջ […]

Խայտառակություն. Արցախում ԼԳԲՏ ժողո՞վ

Համացանցում տարածված այս գրառումը շփոթեցրել է մարդկանց, արցախյան իմ ընկերները ֆեյսբուքյան գրառմամբ միմյանց հարցնում են՝ էս էր պակաս սրանք,  իսկապես, ջանք չեն խնայում Արցախը կորցնելու համար, ո՞վ ունի տեղեկություն,  գրում է Հրապարակը: Ահա գրառումը․ Գայան Ավետիսյան Արցախում ԼԳԲՏ ժողով կկայանա ս․ թ․ հուլիսի 1-ից։ Գլխավոր կազմակերպիչը այս տականքն է՝ Արամ Խաչատրյանը: Հասմիկ Բաբաջանյան  

Ամեն անգամ դուք հղի եք լինում. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել

Կրեմլում պետական պարգևներ հանձնելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տվել «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շամպայն խմել: Նշենք, որ Սիմոնյանը, ով պետական պարգև ստացավ Պուտինից, շուտով լույս աշխարհ է բերելու իր երրորդ երեխային: «Ձեզ չի կարելի: Ամեն անգամ մեր հանդիպման ժամանակ դուք հղի եք լինում»,-կատակել է Պուտինը, ում խոսքերը մեջբերում է «КоммерсантЪ»-ը: […]

Գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ազնվորեն հայտարարեն, թե հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները. Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում եւ հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները: Այս մասին հայտարարություն-կոչ է տարածել Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Սամվել Բաբայանի գրասենյակը: Հայտարարություն-կոչում ասվում է. «Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 26-ին՝ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի