29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ազնվորեն հայտարարեն, թե հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները. Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում եւ հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները: Այս մասին հայտարարություն-կոչ է տարածել Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Սամվել Բաբայանի գրասենյակը:

Հայտարարություն-կոչում ասվում է.

«Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաեւ հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով եւ զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։ Սա այնքան համոզիչ էր ու հստակ, որ ազգը ոտքի կանգնեց ու միահամուռ մերժեց հինը։ Հինը, որը խեղդել էր պետությունը անօրինականության մեջ։

Սակայն այն, ինչին բախվեցինք վերջին օրերին գրեթե կոտրեց այդ պատկերացումները։ ՊԲ –ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ, որը ի դեպ կոծկել են ԱՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն։ Ըստ այս հրամանի նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել որեւէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։

Զինվորական սպան բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաեւ այս երկրի անվտանգության երաշխավորը, ու եթե այս սպային, որը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին ու նրա օրենքների լիիրավ կրողն է, դուք զրկում եք իր երկրի ներքին կյանքում սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, դուք արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքը ապահովելու համար, դուք զրկում եք սպային, զինվորականին իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։

Կոչ ենք անում ՀՀ նոր իշխանություններին, որոնք ունեն ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն ու վստահությունը, չդիմեն նման անպատվաբեր քայլերի։ Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում եւ հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։

Մենք ողջ թիմով հակված ենք գործել օրենքի դաշտում եւ մեր բոլոր քայլերը սրբագրվելու են օրենքով։ Իսկ դա նշանակում է, որ այս գործընթացը , որին մենք ականատես եղանք չի խանգարելու, եւ չի խոչընդոտելու մեր հետագա քայլերին։

Կոչը ուղղում ենք ՀՀ իշխանություններին, որովհետեւ առանց ՀՀ ՊՆ գիտության Արցախի ՊԲ-ն որեւէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու։

Իսկ եթե որեւէ մեկը կհայտարարի, որ սա չի համապատասխանում իրականությանը, մենք երեւան կհանենք բավականին ծանրակշիռ փաստեր»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ