20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2019

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է քննարկվելու, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ հայկական կողմը սկզբունքների հետ կապված ունեցել է մի քանի դիրքորոշում, և դրանցից գլխավորն այն […]

Կունենանք կարտոֆիլի դեֆիցիտ և բարձր գներ, իսկ քաջապանծ «Երևան Սիթին» էլի կգնա, Բելառուսից աղբը կբերի /տեսանյութ/

«Գարունն արդեն ավարտին է մոտենում: Այսօր էլ անցած տարվա կարտոֆիլը 200-350 դրամ է շուկայում, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի նվազում, այսինքն, ցանքատարածությունները ոչ թե ընդլայնվել, այլ պակասել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: «Եթե չեմ սխալվում՝ հանրապետություն է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու: Ինչ վերաբերում է որակին, […]

Մետրոպոլիտենի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը նշանակովի է, մրցույթ չի լինելու, և նոր ղեկավարին նշանակելու է Երևանի քաղաքապետը։ Փայլակ Յայլոյանը Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում աշխատել 28 տարի է, նա 63 տարեկան է և հատել է կենսաթոշակային տարիքը:  

Դատարանում իրար են հանդիպել արժանապատվությունն ու գունափոխությունը: Մեր անվտանգության համակարգն ունի՞ այդքան ամրության պաշար

Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ այլ դատավարություն Ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը ամենաքիչն է վերաբերում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ընդհանրապես չի վերաբերում 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձություններին։ Դատական գործընթացի մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն ներգրավված են Հայաստանի և Արցախի գործող ու նախկին բոլոր ղեկավարները։ Դատարանում իրար են հանդիպել նախկինն ու ներկան, ապագան ու […]

​​​​​​​«Այ ընկեր, դու գնա քո եղբոր հետ իրավական կոնսուլտացիա արա». Գեորգի Գաբրիելյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է. « «Իմ քայլ»-ի ապազգային, մարիխուանայի քարոզիչ Նիկոլայ Բաղդասարյանը ոչ ավել ոչ պակաս վեր է կացել ու Արցախի առաջնորդների գործունեությունն է վիճարկում` հերիք չի մի հատ էլ իրավական տեսակետ է արտահայտում: Այ ընկեր դու գնա քո եղբոր հետ իրավական կոնսուլտացիա արա, ով, օրը ցերեկով քաղաքի սրտում […]

Դուք հասկանու՞մ եք՝ ուր է այս ամենը գնում: Հային հայից եք խրտնացնու՞մ

Այս վերջին մի քանի օրը ուշադրություն եմ դարձրել ֆեյսբուքում տարբեր մարդկանց կողմից կատարվող գրառություններին։ Հասարակ առօրյա լեկսիկոնը դժվար թե հերիքի արտահայտել բոլոր մտքերը, բայց սահմանները չեմ անցնի։ Իրականում տեղի է ունենում սարսափելի մի բան. Շատ լուրջ թափով գնում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու գործընթացը, որին, ցավոք, բավականին լուրջ մասնակից են դառնում ոչ միայն […]

«Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ օրենքում փոփոխություն, ըստ որի` օրենքով կարգելվի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը անչափահասների շրջանում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Սրան հաջորդեցին մարտի 8-ին համասեռամոլության, իսկ դրանից քիչ անց` պղծության քարոզը […]

Նիկոլ Փաշինյանն ազատել է իր խորհրդականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից: Հիշեցնենք, որ Ֆելիքս Թադևոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլսիս 2-ին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի