22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է քննարկվելու, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։

Ըստ նրա՝ հայկական կողմը սկզբունքների հետ կապված ունեցել է մի քանի դիրքորոշում, և դրանցից գլխավորն այն է, որ, ըստ էության, կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դադարել է լինել այդ պաշտոնում, և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու՝ հաշվի առնելով, որ կա ռոտացիոն սկզբունք, և այլն. «Եվ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ այստեղ գործ ունենք չկարգավորվածության հետ, և անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով։ Մեր դիրքորոշումը եղել է նաև այն, որ ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան, և այդ ժամանակաշրջանը պատկանում է Հայաստանին։ Այս երկու դիրքորոշումների շուրջ են ընթացել քննարկումները և շարունակում են ընթանալ, ու Հայաստանը չի փոխել իր դիքորոշումը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ