19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 25, 2019

Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական […]

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը:  

ՌԴ պետդումայի պատգամավորը չի բացառում Արցախի վերադարձը: Ասում է՝ Երեւանը անսպասելի առաջարկ է արել

 «Հարցի խրթինությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրն Արցախը համարում է իր տարածքը և անհասականլի է, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին»,-ասել է ՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի տեղակալ Ադալբի Շխագոշևի, ում խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի վերադարձի մասին խոսելու համար դեռ վաղ է: Ռուսաստանցի պատգամավորի խոսքերով, այդ տարբերակը բացառված չէ, սակայն […]

Պատգամավոր Փաշինյանը սխալ էր, վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենանք կլինի ճիշտ

ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԴԻԼԵՄԱՆ ՑԱՎՈՔ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է …..յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ և պայքարում միմյանց դեմ: Որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաև պայքարը, հետևաբար նաև դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը: Մեր երկրի թիվ մեկ պաշտոնյայի ելույթներից, գործողություններից ակնհայտորեն երևում է, որ […]

Եռագույնը թարս են կախել

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ րոպեներ անց մեկնարկելիք Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ թարս է կախվել Հայաստանի դրոշը: «Թարս են կախել մեր դրոշը»,- գրել է նա:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ի երեկոյան աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար

ՀՀ տարածքում մարտի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է, առկա է ձնաբուք: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք: […]

Գագիկ Սուրենյանը` եղանակի մասին

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի