24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2019

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա մարտի 4-15-ը՝ Աստանայում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից: Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները տեղի կունենա մարտի 4-15-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Կանանց թիմային առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց ընտրանին: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018թ-ին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր […]

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի լինի. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի եղել և չի լինի: «Մեր հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն այդ ուղղությամբ իրավական, քաղաքական և բոլոր այլ տեսակետներից: Մեր տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բնակացությունների առարկա»,- ասել է նա, հայտնում է Interfax.az-ը: Ալիևը […]

Ժողովուրդ ջան, փետրվարի 5-ից տաքանալու է. Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .« Ժողովուրդ ջան չտխրեք , այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի […]

Խոշոր փաստաբանական գրասենյակները ուզում են ամբողջ շուկան իրենցո՞վ անել. փաստաբան (տեսանյութ)

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է: «Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող  փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և […]

Հնարավո՞ր չէր Երևանը կանաչապատել, առանց մարդկանց օրվա հացից զրկելու

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների պալատի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը անդրադարձան Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման խնդրին: Մշակութային գործիչները միաբերան կարծիք հայտնեցին, թե Երևանը պետք է կանաչապատվի : Դրանում ոչ մի վատ  բան չկա, բայց մի՞թե դա հնարավոր […]

Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել

1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է և բացատրման պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ հասարակությունը […]

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

  Փետրվարի 4-ին՝   ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհուրընկալվի ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ,  Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:  ԹԵՄԱ՝  Հարկային օրենսգրքի նախագիծը. սպասվող փոփոխությունների  ազդեցությունը տնտեսական ոլորտում:  

Ամեն անգամ ինձ մի այլ կարգի բացում ա, որ բանակից թռած դասալիքները բանակի տոն են շնորհավորում. Նարեկ Սամսոնյան

Էս ռեկլամը արդեն 5 օրա էջիս ա բերում ու ամեն անգամ ինձ մի այլ կարգի բացում ա, որ բանակից թռած դասալիքները բանակի տոն են շնորհավորում, մի հատ էլ էդ առիթը օգտագործում են իրանք իրանց PR-ելու համար: Մի աշխարհ Fake էլ մտնում ա էդ ռեկլամի տակ գրումա՝ «իմ սրտի նախարար»: Ինձ հետաքրքիր ա՝ աշխատավարձով ապրող նախարարը […]

Վրաստանին կտրամադրբի 30000 դոզա կարմրուկի պատվաստանյութ. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝  «Վրաստանին օգնելու նպատակով, իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի