23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել

1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է և բացատրման պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէ վեր կանգնել և առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով:

«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է. անձը պետք է մոտիվացված լինի ապրելու և օրինաչափ վարքագիծ դրսևորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից. Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ