26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2019

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան

Aysor.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ: – Պարոն Մինասյան, երեկ Ազգային ժողովում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծեց, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Սակայն Ձեր մասին խոսելիս, նա ասաց, […]

Արցախի հարցում իշխանությունը սկսել է խաղալ սեւերով. Արմեն Աշոտյան /տեսանյութ/

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը մտավախություն ունի, որ Դուշանբեի վերելակը կարող է դառնալ մահվան վերելակ: Արցախի հարցում չհիմնավորված լավատեսությունը Աշոտյանի մոտ հարցեր է առաջացրել:

Իրավիճակ է փոխվել. Կառավարությունն ամբողջական չի ձևավորվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, […]

Երբեմնի «սուպեր» հանձնաժողովից, փաստորեն, մնացել է միայն անո՞ւնը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ, բավականին կրճատվել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները։ «Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երեւան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարեւորագույն ոլորտներ. եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի […]

«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ-ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ: Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, […]

Իշխանական պատգամավորներին վերևից հրահանգել են քիչ խոսել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, ինչի դեմ պայքարում էին վաղեմի ընդդիմադիր մերօրյա իշխանավորները, այսօր, կարծես, մոռացել են և ընդունել չինովնիկի կեցվածք: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներին վերին օղակներից հրահանգել են քիչ խոսել լրատվամիջոցների հետ կամ առնվազն՝ տարբերակել յուրայիններին և ոչ յուրայիններին: Իսկ անհրաժեշտության դեպքում՝ խոսելուց առաջ նախ թույլտվություն հարցնել խմբակցության ղեկավարությունից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի նիստը սովորականից երկար տեւեց։ Ժամը 18։00-ին մի քանի րոպե շուտ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկուկես ժամով երկարաձգել աշխատանքները։ Եվ հետաքրքիր է, որ երկու պատգամավոր դեմ էր քվեարկել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու պատգամավորներն էլ իշխող ուժի խմբակցությունից են՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Անուշ Բեղլոյանը։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Սա առաջին նման որոշումն է, բայց ոչ վերջինը․ Արփինե Հովհաննիսյանը՝ Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին

Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետեւանքների․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշմանը․ «Էդմոն Մարուքյան, մինչ ելույթ էիր ունենում ու ասում, որ այո, «հետհեղափոխական» Հայաստանում մարդու իրավունքները վտանգված են եւ մարդու իրավունքների վիճակի մասին […]

Ադրբեջանական կողմը կառուցողական է, իսկ հայկական կողմը՝ ո՞չ. Լավրովի հայտարարությունից լավ հոտ չեմ առնում. Արցախի պատգամավոր

Անհասկանալի է այն լավատեսությունը, որը կա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասաց, որ հատկապես հայկական կողմից հնչող լավատեսական ազդակներն իր համար հասկանալի չեն: «Ադրբեջանական կողմի լավատեսությունն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց հայկական կողմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի