27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմը կառուցողական է, իսկ հայկական կողմը՝ ո՞չ. Լավրովի հայտարարությունից լավ հոտ չեմ առնում. Արցախի պատգամավոր

Անհասկանալի է այն լավատեսությունը, որը կա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասաց, որ հատկապես հայկական կողմից հնչող լավատեսական ազդակներն իր համար հասկանալի չեն:

«Ադրբեջանական կողմի լավատեսությունն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց հայկական կողմի լավատեսության հիմքերն ինձ համար անհասկանալի են: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ագրեսիվ բնույթի են, որևէ ձևակերպում հօգուտ մեզ չէ»,- ասաց Վ. Բաղրյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմի համար օգտակար դրական որևէ տեղաշարժ գործընթացում չի նկատվում: «Եթե Ադրբեջանը գոհ է իրավիճակից, ինձ համար պարզ է, թե քամին դեպի ուր է տանում: Մեզ համար որևէ լավ բան չեմ տեսնում»,- հավելեց Վարդգես Բաղրյանը:

Խոսելով հաղորդագրության այն մտքի մասին, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, նա նշեց, որ «խաղաղություն՝ ցանկացած գնով», շատ վտանգավոր թեզ է:

«Մեզ կարող է բավարարել միայն արժանապատիվ խաղաղությունը: Մենք տեսել ենք պատերազմի զրկանքները, որևէ մեկը մեզնից ավել չի ուզում խաղաղություն: Բայց հանձնել տարածքները և այլն ու խաղաղություն կհաստատվի՞: Հակառակը, դա կլինի դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհը, որի մասին երազում է Ադրբեջանը: Լավ, մենք ընդառաջենք, զիջենք տարածքները, իսկ ի՞նչ է զիջելու Ադրբեջանը»,- շեշտեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել այդ ձևակերպմանը, արդյոք «խաղաղություն» ասելով Հայաստանը նկատի ունի զիջումներ, նա դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ չկա պաշտոնական բացատրություն: Բաղրյանն ընդգծեց, որ Ղարաբացի հարցը լուծվում է Ղարաբաղում, որևէ մեկը իրավունք չունի իրենց փոխարեն լուծել իրենց ճակատագիրը:

Պատգամավորը տարակուսանք հայտնեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ, ով ասել էր, թե Մոսկվան դրական է գնահատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները և հուսով է, որ Երևանը նույնպես խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություն կանի:

«Ադրբեջանական կողմը կառուցողական է, իսկ հայկական կողմը ո՞չ: Ես այս հայտարարությունից, այս դիրքորոշումից լավ հոտ չեմ առնում»,- հավելեց Վարդգես Բաղրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ