23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2018

Անկեղծ ասած՝ ավելին էին իմ ակնկալիքները

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ… Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված բոլոր քաղաքացիներին… Անկեղծ ասած՝ ավելին էին իմ ակնկալիքները՝ գուցե և այն պատճառով, որ շատերին ավելի եմ վստահել, քան պետք էր… Ինչևէ… Շնորհավորում եմ իմ քաղաքական ղեկավար Գագիկ Ծառուկյանին և մեր ամբողջ կազմին… Ով էլ որ կհայտնվի Ազգային ժողովում, մաղթում […]

Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը

Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ: «Իրականում ոչ մի […]

Այն, որ ընդդիմություն չկա, ողբերգություն է. Սամվել Խուդոյան

«Թաղի տղեքը հանգիստ իրենց գործերով էին զբաղվում, միջամտություններ, կռիվներ, լցոնումներ չեղան»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Այն, որ նորաստեղծ կուսակցություններն առանձնապես ձայն չհավաքեցին՝ միանգամայն նորմալ էր, իսկ «Իմ քայլի» 70 տոկոս ձայն հավաքելը կարելի է պայմանավորել հին իշխանությունների վերադարձի վախով, ուստի նորի վերջնական հաստատումը դրդեց մարդկանց իրենց ձայները տալ «Իմ […]

Փաշինյան, հիշիր՝ այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի. Շարմազանով

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար […]

Մուկուչյանը ոչ միայն մնաց պաշտոնին, այլեւ այսօր ծով է նկարել Փաշինյանի համար

Փաստացի,  -«Իմ քայլին» ընտրել է ժողովրդի 34 տոկոսը․ -66 չի ընտրել, եւ կամ այլոց է նախըրտել․ -Չե՞ք ասի՝ 34-ն է մեծ, թե՝ 66-ը․․․ Հ․Գ․ -Իրավունք ունի՞ մեկ երրորդ ստացած որեւէ մեկը․ -Խոսի ողջ ժողովրդի անունից Հ․Գ․ Մանավանդ որ, նույն Որեւէ Մեկն անվերջ խոսում էր նախորդ ընտրություններում տեղի ունեցած ահեղնադղորդ կեղծիքներից; -Որոնք հաշվել է կորիֆեյ-ծովանկարիչ Մուկ-ուչյանը․ […]

Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա

Ընտրություններն անխոս լեգիտիմ են։ Չմասնակցողների մի մասը երկրում չէր, մի մասը պիտի Նիկոլին ընտրեր ու ալարել ա հասնի ընտրատեղամաս, մտածելով, որ առանց իրան էլ կանցնի։ Մի մասը իհարկե չի գնացել, քանի որ ոչ էս իշխանությանն ա վստահում, ոչ էլ նախորդների հավեսը ունի։ Վստահաբար որոշակի ճնշումներ, խախտումներ, պետական ռեսուրսի ներգրավում եղել է, բայց դրանց ազդեցությունը վերջնական […]

Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Քոչարյանի պաշտպանական թիմ

ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝  ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ […]

Տիգրան Մուկուչյանը չի շտապում ասել, թե քանի հոգանոց խորհրդարան կունենանք

Ձեռնպահ կմնամ ժամանակից շուտ որևէ տվյալ ներկայացնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ պատգամավոր կունենա Ազգային ժողովը։ «Ցանկացած գործառույթ պետք է տեղի ունենա այն ընթացակարգով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը», – ասաց Տ. Մուկուչյանը։ Նա նշեց, թե դեռևս հնարավոր է վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ լինեն, տարածքային ընտրական հանձնաժողովներում հերթապահություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի